AMD-ը պատրաստվում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում․ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ընկերության կորպորատիվ փոխնախագահի հետ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Դեկտեմբերի 9-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է AMD ընկերության կորպորատիվ փոխնախագահ Դեն Գիբոնսին․ քննարկվել են ընկերության ծրագրերի ընդլայնումը Հայաստանում, R&D նախաձեռնությունների զարգացումը, ինչպես նաև կրթական ու ակադեմիական համագործակցության նոր հնարավորությունները։

«Ողջունելով հյուրերին` նախարար Հայրապետյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում իրականացվող ծրագրերը, կարևորել AMD-ի դերը և ընդլայնվող ներկայությունը Հայաստանում։

Նախարարը ներկայացրել է նաև տեխնոլոգիական ոլորտի ներդրումային նախաձեռնությունները, որի շրջանակում քննարկվել են AMD-ի նորարարական ծրագրերն ու հետազոտությունների և փորձարարական  մշակումների (R&D) ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Դեն Գիբոնսն իր հերթին ներկայացրել է AMD-ի գործունեության հիմնական ուղղությունները և Հայաստանում ընթացող ծրագրերի ընթացքը՝ ընդգծելով ընկերության հետաքրքրվածությունը ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերի պարզեցման, առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության վերաբերյալ մի շարք հարցեր։ Ուշադրություն է դարձվել համալսարանական և ակադեմիական գործընկերության զարգացմանը։ Կարևորվել են համատեղ կրթական ծրագրերի և հետազոտական նախաձեռնությունների հնարավորությունները, լաբորատոր հզորությունների աջակցման մեխանիզմները և մասնագիտական տաղանդների զարգացման ուղիները։ Այս համատեքստում ընդգծվել են այն ռազմավարական հմտությունները, որոնք կարևոր են AMD Armenia-ի հետագա զարգացման և առաջատար տեխնոլոգիական լուծումների՝ ներառյալ արհեստական բանականության և առաջադեմ սարքավորումների ներդրման համար։

Հանդիպման ավարտին կողմերը հստակեցրել են համագործակցության հաջորդ քայլերը` ամփոփելով առաջիկա գործողությունների առաջնահերթությունները»,- ասված է հաղորդագրությունում։