Փաշինյանի այցը նոր թափ կհաղորդի Հայաստան–Գերմանիա համագործակցությանը. Շտայնմայեր

Լուրեր

29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
Բոլորը

Բեռլինում պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որը ողջունելով այցը՝ վստահություն է հայտնել, որ այն կուժեղացնի երկկողմ համագործակցությունն ամբողջ ոլորտներում։ Քննարկվել են Հայաստան–Գերմանիա հարաբերությունների զարգացման ուղղությունները, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: ԳԴՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ վարչապետի այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը բոլոր ոլորտներում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Գերմանիան Հայաստանի համար առանցքային դաշնակից է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԵՄ-ի հետ գործընկերության շրջանակում: Վարչապետի խոսքով՝ երկու երկրները միավորում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառությունը, Հայաստանն ու Գերմանիան ակտիվորեն համագործակցում են երկկողմ և բազմակողմ հարթակներում: Երկրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանը ևս շահագրգռված է Գերմանիայի հետ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացմամբ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետագա ընդլայնման շուրջ: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովի անցկացումը և նշել, որ այն կարևոր հարթակ է Եվրոպայի հետ քաղաքական երկխոսության համար։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային նշանակության այլ թեմաների»,- ասված է հաղորդագրությունում: