Թուրքիայի ռազմական աղբյուրները հայտնում են՝ ՌԴ-ից գտնված C-400-ները այլ երկրի հանձնելու հարցը քննարկման թեմա չէ

Լուրեր

29.06.2026 | 19:07
ՍԴ-ն քննարկում է գրավոր միջնորդությունները․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 17:25
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
29.06.2026 | 17:10
Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
Բոլորը

C-400 ՀՕՊ համակարգերը մեկ այլ երկրի փոխանցելու հարցը քննարկումների սեղանին չէ, Türkiye Today-ին բացառիկ կերպով հայտնել են թուրքական ռազմական աղբյուրները։ Արձագանքելով շրջանառվող պնդումներին՝ աղբյուրներն ընդգծել են, որ Թուրքիան որևէ պարագայում չի քննարկում համակարգերի փոխանցումը։

Թուրքիան Ռուսաստանից C-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պայմանագիրը ստորագրել է 2017 թվականին։ Առաջին մատակարարումները Թուրքիա են ժամանել 2019 թվականի հուլիսին։ Այս խնդիրը լարվածություն է ստեղծել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։

C-400-ներն այլ երկրի հնարավոր փոխանցման մասին լուրերը սրվել էին ԱՄՆ դեսպան Բարաքի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունից հետո, որը ենթադրություններ առաջացրեց Թուրքիայի սպառազինության պաշարներում գտնվող C400-ների ապագայի վերաբերյալ։ Նա ասել էր, որ ակնկալում է C-400-ի հարցի լուծում մինչև հաջորդ տարի՝ առանց որևէ հնարավոր սցենարի մասին խոսելու։

Դրանից հետո հնդկական մամուլում հաղորդագրություններ էին տարածվել այն մասին, որ Թուրքիան կարող է С-400-ները փոխանցել Հնդկաստանին։ Սակայն դրանց վերաբերյալ պաշտոնական հաստատում կամ հայտարարություն չի եղել ո՛չ Թուրքիայից, ո՛չ էլ Հնդկաստանից։

Թուրքական ռազմական աղբյուրներն ընդգծել են, որ նման տարբերակ չի քննարկվում։

Թուրքիան հեռացվել է F-35 ծրագրից 2019 թվականին՝ Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելուց հետո։ Չնայած բացառմանը՝ Թուրքիան արդեն վճարել էր մոտ 1,4 միլիարդ դոլար՝ 100 F-35 գնելու համար։ Վաշինգտոնը չի վերադարձրել այդ գումարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

 

 

.