Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան շատ առումներով վատ է աշխատում

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Ուկրաինայի պատերազմը, ԱՄՆ-ի ջանքերը հակամարտությունը կարգավորելու հարցում և Վլադիմիր Զելենսկիին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սպիտակ տան ղեկավարը Ուկրաինայի պատերազմն անվանել է «մեծ խնդիր» և անմիջապես հավելել, որ եթե ինքը կրկին նախագահ չդառնար, խնդիրն ավելի մեծ կլիներ, և նույնիսկ կարող էր Երրորդ համաշխարհային պատերազմ սկսվել։ Այնուհետև Թրամփն անդրադարձել է հակամարտությունների կարգավորման հարցին։ Նա կրկնել է կիրակի օրը իր արած պնդումը, որ Վլադիմիր Զելենսկին դեռևս չի կարդացել պատերազմը դադարեցնելու ծրագրի տեքստը։

«Եթե նրանք չկարդան համաձայնագրերը, հնարավոր համաձայնագրերը․․․ Գիտեք՝ Ռուսաստանի հետ դժվար է, քանի որ Ռուսաստանն առավելություն ունի։ Եվ նրանք միշտ էլ առավելություն ունեն։ Նրանք շատ ավելի մեծ են։ Այդ առումով նրանք շատ ավելի ուժեղ են»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ բարձր է գնահատում «ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի զինված ուժերին իրենց քաջության, պայքարի և այլնի համար», «բայց որոշ դեպքում չափը սովորաբար հաղթում է»։

Politico-ի լրագրողը հարցին՝ որքանո՞վ է իրատեսական Եվրոպայի մտադրությունը՝ աջակցել Կիևին մինչև պատերազմում հաղթանակը, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ «Եվրոպան շատ առումներով վատ է աշխատում»։

«Նրանք արդյունքներ չեն ստանում։ Մենք խոսում ենք Ուկրաինայի մասին։ Նրանք խոսում են, բայց արդյունքներ չեն ստանում։ Եվ պատերազմը շարունակվում է անվերջ»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք ժամանակն է, որ Ուկրաինան ընտրություններ անցկացնի, Թրամփը պատասխանել է. «Այո, կարծում եմ՝ ժամանակն է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի