Paramount-ն ընդդեմ Netflix-ի. ընկերությունը Թրամփին խոստացել է «​​փոխել» CNN-ը, եթե գնի Warner Bros.-ը

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Paramount-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Էլիսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին խոստացել է, որ եթե գնի Warner Bros. Discovery-ն, ապա «արմատական ​​փոփոխություններ» կիրականացնի CNN-ում՝ հեռուստաալիք, որը նյարդայնացնում է ԱՄՆ նախագահին։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Paramount-ը մրցում է Netflix հոսքային ծառայության հետ Warner Bros.-ի ձեռքբերման համար։ Դեկտեմբերի 5-ին Netflix-ը հայտարարեց, որ գնում է Warner Bros.-ը 82,7 միլիարդ դոլարով, չնայած գործարքը ենթակա է հակամենաշնորհային հաստատման։

Paramount-ի առաջարկն ավելին է՝ 108 միլիարդ դոլար՝ մեկ բաժնետոմսի համար 30 դոլար գնով։ Netflix-ը ցանկանում է գնել միայն Warner Bros. կինոստուդիաները և HBO Max հոսքային ծառայությունը, իսկ Paramount-ը՝ ամբողջ հոլդինգային ընկերությունը, ներառյալ՝ դրա մալուխային ալիքները (այդ թվում՝ CNN-ը), գրում է Meduza-ն։

Թրամփը հրապարակայնորեն չի աջակցել որևէ առաջարկի՝ ասելով, որ նրանցից ոչ ոք իր «առանձնապես մտերիմ ընկերը» չէ։ Նախագահին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որ Paramount-ը և Netflix-ը մրցակցեն իր կողմից գործարքի հաստատման համար։

Warner Bros. Discovery-ի տնօրենների խորհուրդը հայտարարել է, որ կվերանայի Paramount-ի առաջարկը, բայց չի փոխի Netflix-ի հետ գործարքի վերաբերյալ իր առաջարկությունը։

Ըստ The Wall Street Journal-ի՝ Paramount-ը մի քանի ամիս պատրաստում էր Warner Bros.-ը գնելու առաջարկ և դեկտեմբերի սկզբին կատարեց վեցերորդ փորձը՝ առաջարկ ներկայացնելու հոլդինգային ընկերության նախագահ Դեյվիդ Զասլավին։

Paramount-ը ֆինանսավորում ստացավ Մերձավոր Արևելքի ինքնիշխան հիմնադրամներից և Affinity Partners ընկերությունից, որը պատկանում է Դոնալդ Թրամփի փեսային՝ Ջարեդ Քուշներին։ Սակայն Զասլավն արդեն իսկ ծրագրում էր մեդիա կայսրությունը բաժանել երկու ընկերության. մեկը կներառեր կինոստուդիաները և HBO Max-ը, իսկ մյուսը կկառավարեր մալուխային հեռուստատեսության բիզնեսը։ Ի վերջո, Warner Bros.-ը մերժեց Էլիսոնի առաջարկը՝ այն համարելով անհիմն, և դեկտեմբերի 5-ին հայտարարեց Netflix-ի հետ գործարքի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի