Անդրեյ Բաբիշը կրկին ստանձնում է Չեխիայի վարչապետի պաշտոնը

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Չեխիայի խորհրդարանական ընտրություններից ավելի քան երկու ամիս անց աջակողմյան պոպուլիստ Անդրեյ Բաբիշը կրկին դարձել է երկրի վարչապետ։ DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ երկրի նախագահ Պետր Պավելը Պրահայի ամրոցում կայացած արարողության ժամանակ ընդունել է 71-ամյա միլիարդատիրոջ երդմնակալությունը, որը նախկինում զբաղեցրել էր ֆինանսների նախարարի և վարչապետի պաշտոնները։

Հակիրճ ելույթում Բաբիշը վստահեցրել է, որ կպայքարի քաղաքացիների շահերի համար ոչ միայն երկրում, այլև ամբողջ աշխարհում։

«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Չեխիան դառնա մեր մոլորակի վրա ապրելու լավագույն վայրը»,- խոստացել է նա։

Սպասվում է, որ Բաբիշը դեկտեմբերի վերջին կհայտարարի իր կառավարության կազմը, որը կփոխարինի նախկին կենտրոնամետ աջակողմյան կոալիցիային։ Այն կներառի ռուսամետ և հակամիգրանտային «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» կուսակցության, ինչպես նաև աջակողմյան պոպուլիստական ​​«Վարորդներն իրենց համար», կուսակցության ներկայացուցիչներին, որը դեմ է ԵՄ-ի կլիմայական քաղաքականությանը։

Այս նշանակումը տեղի է ունեցել ընտրություններում հաղթող Բաբիշի և նախագահ Պավելի միջև շաբաթներ տևած պայքարից հետո։ Պետության ղեկավարը պահանջել է, որ միլիարդատերը լուծի շահերի բախման հետ կապված խնդիրը, որը բխում է մի կողմից՝ որպես ձեռնարկատեր և ԵՄ սուբսիդիաներ ստացող, մյուս կողմից՝ որպես քաղաքական գործիչ նրա դերից։ Դեկտեմբերի սկզբին Պավելը հայտարարել է վեճի լուծման մասին, այն բանից հետո, երբ Բաբիշը հրաժարվել է երկրի ամենամեծ արդյունաբերական ընկերություն «Ագրոֆերտ»-ում իր բաժնեմասից։

Հոկտեմբերի սկզբին կայացած խորհրդարանական ընտրություններում Բաբիշի աջակողմյան «Դժգոհ քաղաքացիների ակցիա» (ANO) կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները (34,51%): Միլիարդատերը նախկինում զբաղեցրել է Չեխիայի ֆինանսների նախարարի (2014-2017) և վարչապետի (2017-2021) պաշտոնները, իսկ վերջին տարիներին համալրել է ընդդիմության շարքերը։

Նոյեմբերին ANO-ն կոալիցիոն համաձայնագիր է կնքել երկու այլ աջակողմյան կուսակցությունների հետ՝ արդյունքում ապահովելով Պատգամավորների պալատի 200 տեղերից 108-ը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի