Թրամփը հայտարարել է, որ «ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել»

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, գրում է Meduza-ն:

«Կարծում եմ՝ ժամանակն է: Կարծում եմ՝ հիմա  կարևոր ժամանակ է ընտրություններ անցկացնելու համար: Նրանք պատերազմն օգտագործում են ընտրություններից խուսափելու համար, բայց կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա: Եվ գուցե Զելենսկին հաղթի»,- պատասխանելով Politico-ի հարցին՝ հայտարարել է Թրամփը։

Նա նշել է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններ «երկար ժամանակ չեն եղել»․ «Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, բայց դա հասնում է այն կետին, երբ դա այլևս ժողովրդավարություն չէ»։

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ ռազմական դրության ժամանակ ընտրությունները, այդ թվում՝ նախագահական և խորհրդարանական, կասեցվում են։ Ռազմական դրությունն Ուկրաինայում հայտարարվել է 2022 թվականի փետրվարին՝ ռուսական ներխուժումից հետո։ Այն պարբերաբար երկարաձգվում է։ Ռազմական դրության պատճառով 2023 թվականի հոկտեմբերի Ռադայի ընտրությունները և 2024 թվականի մարտին խաղաղ ժամանակ կայանալիք նախագահական ընտրությունները չեն անցկացվել։ Ռուսաստանի իշխանությունները շահարկում են այս փաստարկը՝ հայտարարելով, թե Զելենսկին «անօրինական» ղեկավար է։

Թրամփի՝ նախագահական ընտրություններում հաղթանակից և Սպիտակ տուն վերադառնալուց հետո բազմիցս լուրեր են շրջանառվում, որ Ուկրաինայում ընտրություններ կարող են անցկացվել մոտ ապագայում, սակայն դրանք դեռևս չեն հաստատվել։

2025 թվականի փետրվարին Թրամփն արդեն կոչ էր արել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել (միևնույն ժամանակ, նա պնդում էր, որ Զելենսկիի վարկանիշը 4% է, ինչը չի հաստատվել որևէ հայտնի հարցումներով)։

«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է փոխել ինձ հենց հիմա, ապա նա ոչ մի կերպ չի կարող դա անել հենց հիմա»,- պատասխանել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի