«ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին». Բաքուն բողոքել է դրանում Ղարաբաղի հայերի մասին հիշատակումից

Լուրեր

26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
26.07.2026 | 10:57
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է
26.07.2026 | 10:36
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
26.07.2026 | 10:19
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 10:03
Սուրեն Պապիկյանի հրամանով ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգ» վերնագրով փաստաթուղթը, որը ստորագրվել է 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո, լուրջ մտահոգություններ է առաջացնում մի շարք հարցեր առաջնահերթությունների շարքում ներառելու հետ կապված, որոնք խեղաթյուրում են հետհակամարտական ​​շրջանի իրականությունը և, ընդհանուր առմամբ, հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում։

Նշվում է, թե  ԵՄ-ի և Հայաստանի միջև առաջիկա յոթ տարիների ռազմավարական առաջնահերթությունները սահմանող այս երկկողմ փաստաթղթում, իբր, Ադրբեջանի դեմ ուղղված հարցերի ներառումն անընդունելի է։

«Փաստաթղթի ներածական մասում և մի քանի այլ բաժիններում «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Ղարաբաղի հայեր» արտահայտության օգտագործումը, որը վերաբերում է հայկական ծագում ունեցող բնակիչներին, որոնք կամավոր տեղափոխվել են Հայաստան՝ Ադրբեջանի վերաինտեգրման ծրագիրը մերժելուց հետո, ինչպես նաև այս հարցը սահմանելով որպես ԵՄ-ՀՀ գործընկերության առաջնահերթություններից մեկը և այս կատեգորիայի մարդկանց անվանելով փախստականներ, Ադրբեջանի նկատմամբ կողմնակալության հստակ դրսևորում է։ Ավելին, փաստաթղթի այն բաժնում, որը նվիրված է ԵՄ-ի տարածաշրջանում կարգավորման գործընթացներին հնարավոր ներդրմանը, Միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, արագ և արդյունավետ իրականացմանն աջակցելու վերաբերյալ դրույթի ներառումը հստակորեն ենթադրում է Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված պահանջները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, թե երրորդ կողմին բանակցություններում ներգրավելը, որն անմիջականորեն վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին, ոչ միայն «լիովին անտրամաբանական է, այլև անտեսում է Ադրբեջանի սեփական օրինական պահանջները Հայաստանի նկատմամբ»։

Միաժամանակ, ըստ Բաքվի, իբր, պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող և դատապարտված հայազգի անձանց գերիներ անվանելը և նրանց ազատ արձակումն առաջնահերթ համարելը իրականության լուրջ աղավաղում է և անընդունելի։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ վերոնշյալ հարցերը, օգոստոսի 8-ից հետո ձեռք բերված առաջընթացի ֆոնին, վերստին ի հայտ են բերում նախորդ հակամարտության տարրեր և լուրջ կասկածներ են առաջացնում Հայաստանի մտադրությունների վերաբերյալ։ Բաքուն ակնկալում է, որ Հայաստանն ու ԵՄ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ անցանկալի դրույթները լուծելու համար, որոնք չեն արտացոլում ներկայիս իրականությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի