20 միլիոն դրամ՝ Վանաձորի ամանորյա զարդարանքի համար

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor.am-ն ուսումնասիրում է հանրապետության տարբեր համայնքներում ամանորյա զարդարանքի համար հայտարարված մրցույթները, հաղթած ընկերություններն ու իրականացվող ծախսերը։

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի ամանորյա զարդարանքն այս տարի կարժենա 20 միլիոն 472 հազար դրամ։

Factor.am-ը գնումների պետական համակարգից տեղականում է, որ Ամանորի և Սուրբծննդյան միջոցառումների կազմակերպման համար  Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմն էլեկտրոնային աճուրդ է հայտարարել, որի արդյունքում ընտրվել է «Նավասարդյան Դավիթ Նորայրի» ԱՁ-ն։

Անհատ ձեռնարկատերը պարտավորվել է գնել լեդ լույսեր, պատրաստել նոր մետաղական դեկորներ, վերանորոգել համայնքի ունեցած հին դեկորները, տեղադրել դեկորներ քաղաքի բոլոր հիմնական փողոցներում, ձևավորել գլխավոր տոնածառը, կամուրջներն ու հրապարակները։ Լույսերի վառման արարողության ժամանակ կազմակերպել տոնական հրավառություն 5 րոպեից ոչ պակաս  տևողությամբ, հրավիրել Ձմեռ պապ, Ձյունանուշ և թվով 5 հեքիաթի հերոսներ, ապահովել DJ-ի ներկայություն և լուսային էֆեկտներ։

«Լույսերի վառման արարողության մասնակից ձմեռ պապի, ձյունանուշի և DJ-ի  թեկնածությունը նախապես համաձայնեցնել Վանաձորի   քաղաքի տոնական տեսքը լուսա և տեսա նկարահանելու և արխիվացնելու նպատակով ապահովել ֆոտո և տեսա նկարահանող մասնագետների առկայությունը, ինչպես նաև ապահովել անօդաչու թռչող սարքով երկնքից նկարահանումը»,- նշված է գնման պայմանագրում։

Ի դեպ, նախորդ տարի քաղաքի ամանորյա զարդարանքն արժեցել է 19 միլիոն դրամ։ Ուսումնասիրելով պայմանագիրը՝  Factor.am-ը արձանագրել է, որ անցյալ տարի ևս  լույսերի ու դեկորների գնում է նախատեսված եղել։ 

 

Արփի Հակոբյան