Ի՞նչ գործ ունի ՏՄՊՊՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչը․ տեղական արտադրողը դուրս է մղվում շուկայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

Հրուշակեղեն արտադրող և ներկրող մի շարք ընկերություններ  մարտ ամսին դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ խնդրելով ուսումնասիրել ռուսական ԿԴՎ ընկերության հայաստանյան ներկայացուցիչ ԿԴՎ-Արմ ընկերության վարքագիծը և անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել ազատ տնտեսական մրցակցությունը ապահովելու ուղղությամբ։ Հայաստանում այդ ընկերության գնային քաղաքականության արդյունքում տուժել են տեղական արտադրողներն ու ներկրող ընկերությունները։ Կասկած կա, որ ԿԴՎ-ԱՐՄ ընկերությունը դեմպինգային քաղաքականություն է վարում։

ԿԴՎ-ն ռուսական շուկայում շոկոլադ և այլ տիպի կոնֆետներ, տարբեր տեսակի բլիթներ, վաֆլի ու հրուշակեղենի բազմաթիվ այլ տեսակներ արտադրող-արտահանող խոշոր ընկերություն է։ Այն իր արտադրանքն արտահանում է Եվրասիական տնտեսական միության և այլ երկրներ։ Արտադրության ծավալներով Ռուսաստանում երկրորդն է։

ՏՄՊՊՀ են դիմել «Սովռանո», «Ապեյրոն», «Դարոյնք», «Արմսվիթ» ընկերությունները։ «Դարոյնքը» և «Արմսվիթը» արտադրող ընկերություններ են, մյուս երեքը՝ ներկրողներ են։ ԿԴՎ-Արմի վարած քաղաքականության արդյունքում այս ընկերությունների արտադրությունը, ներկրումն ու իրացումը նվազել են մինչև 30 տոկոս։ Եվ եթե ռուսական այդ ընկերությունը շարունակի նույն քաղաքականությունը, ապա հայաստանյան մի շարք արտադրող կամ ներմուծող ընկերություններ պարզապես դուրս կմղվեն շուկայից։ Կան տեղեկություններ, որ նվազել  է նաև հրուշակեղեն արտադրող այլ ընկերությունների, անգամ հրուշակեղենի խոշոր արտադրող «Գրանդ Քենդիի» իրացումը, բայց նրանք առայժմ լուռ են։ Այդ խնդիրների մասին չցանկացան խոսել նաև արտադրող կամ ներկրող մյուս ընկերությունները։

Իսկ  «Մեգա ֆուդ» ընկերության իրավաբան Արթուր Բալյանը հիշեց, որ ԿԴՎ-Արմ ընկերության այդ քաղաքականությունը նկատել են դեռևս մեկ տարի առաջ և  ՏՄՊՊՀ  են դիմել դեռևս  մարտ ամսին։ Իրավաբանի ներկայացմամբ ԿԴՎ-ԱՐՄ-ը ռուսական մայր ընկերությունից վերցնում է հաշիվ-ապրանքագրեր, որտեղ կարող են լրացնել ցանկացած գումար և հիմնավորել, որ ՀՀ բերելուց հետո գնի վրա որոշակի վրադիր է ավելանում և իրական արժեքից ցածր չի վաճառվում։ «Բայց նույն այդ ընկերությունը, որն աշխատել է հայկական ընկերության հետ, որի ներկայացուցիչները ևս դիմում էին ներկայացրել, որ իրենց հետ աշխատելու ընթացքում նույն այդ ապրանքներն իրենց վաճառել են անգամ կրկնակի թանկ։ Դա ևս հիմնավորում է, որ կա միտումնավոր իրականացվող քաղաքականություն այլ տնտեսվարողներին դուրս մղելու համար»,- ասում է Ա․Բալյանը։

Օրեր առաջ ՀՀ-ում տեղի էր ունենում Եվրասիական շաբաթ համաժողովը, որի շրջանակներում բարձրացվեց այս հարցը։ Բայց թե՛ դա, թե՛ ամիսներ առաջ ՏՄՊՊՀ դիմելու հանգամանքը բոլորովին չի կաշկանդել, չի մտահոգել ԿԴՎ ընկերությանը, որ դադարեցնի իր այդ քաղաքականությունը։ Տուժող ընկերությունների ներկայացմամբ այն  շարունակվում է նաև այսօր։ Իսկ Ա․Բալյանը հավելում է, որ ՏՄՊՊՀ-ում հարցի քննարկման ժամանակ ԿԴՎ ԱՐՄ ընկերությունը ներկայացել է Հայաստանում ՌԴ դեսպանության աշխատակցի հետ։ Եվ այդ հանգամանքը «Մեգաֆուդի» ներկայացուցչին հիմք է տվել ենթադրելու, որ ՀՀ-ում ՌԴ ընեկության ինքնավստահությունը քաղաքականացված է։

ՏՄՊՊՀ մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը հաստատում է, ԿԴՎ-Արմ ընկերության ներմուծած ապրանքներն այստեղ վաճառվում են ավելի ցածր գնով։ Եվ հանձնաժողովն այդ ընկերության վարած քաղաքականության հարցով դիմել է ԵՏՄ համապատասխան կառույցներին, որոնք նույնպես վարչական վարույթ են հարուցել, բայց դեռ արդյունք չկա։

Տեղական արտադրողներն ու ներկրողները ուսումնասիրել ու պարզել են, որ ԿԴՎ ընկերությունը նույն քաղաքականությունը վարում է նաև այլ երկրներում՝ Վրաստանում կամ Բելառուսում: Ընդ որում նրանց զարմացնում է ընկերության այդ քաղաքականության տևականությունը։ Չէ՞ որ արդեն վնասներ են կրում: Ո՞րն է նպատակը: Անգամ կարծիք կա, որ շուկան և վաճառքի ծավալներն ընդլայնելու այդ ագրեսիվ մղումները նպատակ ունեն ցույց տալու, որ ունեն բարձր պահանջարկ և իրացում, որպեսզի բարձրացնեն ընկերության գինը՝ միգուցե թանկ վաճառելու համար: Բայց դա իրենց  խնդիրն է, մեր խնդիրը տեղական արտադրողին պաշտպանելն է:

Փորձեցինք ԿԴՎ-Արմ ընկերությունից պարզել, թե արդյոք չեն մտահոգվում ՏՄՊՊՀ կամ ԵՏՄ պատկան կառույցում հարուցված վարույթներից: Ընկերության ներկայացուցիչն անգամ չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ՝ ասելով, թե համապատասխան մարմինները կտան հարցի պատասխանը:

ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը հիշեցնում է, որ ՌԴ-ն ՀՀ-ում տիրացել է հիմնական նյութական միջոցներ ապահովող գրեթե բոլոր միջոցներին՝ սկսած էներգետիկ ոլորտից վերջացրած մետալուրգիա։ Եվ հիմա փորձում է մտնել թեթև արդյունաբերության ոլորտ։ Պատգամավորը պատրաստակամություն է հայտնում աջակցելու։

Հավելենք նաև, որ պատահական ընկերություններ չեն նաև ԿԴՎ-ի վարած քաղաքականությունից տուժող հայաստանյան ընկերությունները: Օրինակ՝ «Մեգա ֆուդը» և «Ապեյրոնը» պատկանում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին: «Ապեյրոնն» ունի գերիշխող դիրք Հայաստանի շուկայում: Ընկերությունները հրուշակեղեն են ներկրում նույն Ռուսաստանից, Ուկրաինայից և եվրոպական երկրներից: Իսկ «Սովռանո» ընկերությունն էլ  վերագրվում է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին: Այնուամենայնիվ մեր պետությունը պարտավոր է պաշտպանել ցանկացած ընկերության ազատ մրցակցության իրավունքը: Նաև՝ նույն «Մեգա ֆուդից», «Ապեյրոնից» կամ «Սովռանոյի» պաշտպանել  մյուս արտադրողներին ու ներկրողներին, եթե այդ ընկերություններն են դրսևորում հակամրցակցային վարքագիծ:

Արմինե Ավետյան