1 միլիոն 425 հազար դրամ՝ Ծովագյուղի ամանորյա զարդարանքի համար

Լուրեր

19.08.2026 | 10:45
Ռոդրին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
19.08.2026 | 10:27
ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց
19.08.2026 | 10:23
Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի
19.08.2026 | 10:11
ՌԴ-ն Հայաստանից սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույց է սպասում․ Ռոսսելխոզնադզոր
19.08.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
19.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածությունը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 09:54
Ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար
19.08.2026 | 09:47
Նախկինում դատապարտված 266 անձ Ոստիկանության հատուկ միջոցառումներով բաժիններ է ներկայացվել
19.08.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
18.08.2026 | 22:34
Զինծառայողների հետ հանդիպումների օրակարգում՝ ոչ կանոնագրքային հարաբերությունների բացառումը. ՊՆ
18.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.08.2026 | 22:00
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը` բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ն ուսումնասիրում է հանրապետության տարբեր համայնքներում ամանորյա զարդարանքի համար հայտարարված մրցույթները, հաղթած ընկերություններն ու իրականացվող ծախսերը։

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում տոնածառ կտեղադրի «ՋԱՆԳՈԿ-ՔԵՄ» ՍՊԸ-ն՝ մեկ միլիոն չորս հարյուր քսանհինգ հազար դրամով։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է գնումների պետական համակարգից։ Ընկերությունն ընտրվել է գնանշման հարցումով։

Էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերության կանոնադրական կապիտալը 50 հազար դրամ է։

«Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի Մուրացանի արձանի հարակից տարածքում նախօրոք հավաքել բեմ և դրա վրա տեղադրել 5 մ բարձրությամբ ամանորյա տոնածառ, այն զարդարել լույսերով և ամանորյա խաղալիքներով»,- նշված է պայմանագրում։

Բացի այս, պայմանագրում նշված է, որ անհրաժեշտ է նաև տարածքը զարդարել ամանորյա լույսերով, լուսային էֆեկտներով, ամանորյա խաղալիքներով։ 

«Տոնածառի և հարակից տարածքի զարդարման ոճը, օգտագործվելիք լույսերը, լուսային էֆեկտները կատարել պատվիրատուի էսքիզներով և նախօրոք համաձայնեցնել պատվիրատուի հետ»,- տեղեկանում են պայմանագրից։

Նշված է նաև, որ ամանորյա տոնակատարություններից հետո զարդարման համար օգտագործված ամբողջ գույքը պետք է հանձնել Սևանի համայնքապետարանի տնօրինմանը:

Արփի Հակոբյան