ՄԱԿ-ի դատարանն ընդունել է ՌԴ-ի հայցը Դոնեցկի և Լուգանսկի  բնակչության «ցեղասպանության» գործով

Լուրեր

16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն (UN International Court of Justice) ընդունել է «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակչության նկատմամբ ցեղասպանության գործով» Ռուսաստանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը, ասվում է դեկտեմբերի 8-ին հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, գրում է Meduza-ն։

2025 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման հիման վրա դատարանը Ռուսաստանի հակընդդեմ հայցերը ճանաչել է «ընդունելի՝ որպես այդպիսին» և թույլ է տվել Ուկրաինային ներկայացնել իր պատասխանը, իսկ Ռուսաստանին՝ առարկությունները: Համապատասխան գրավոր հայտարարությունները ներկայացնելու վերջնաժամկետներ են սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 7-ը (Ուկրաինայի համար) և 2027 թվականի դեկտեմբերի 7-ը (Ռուսաստանի համար):

Ռուսաստանն Ուկրաինային մեղադրում է Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում «ցեղասպանության» մեջ, մասնավորապես, արդարացնելով 2022 թվականին իր ներխուժումը։

Մի քանի օր անց՝ 2022 թվականի փետրվարի 26-ին, Ուկրաինան դիմում էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան (ICJ)՝ խնդրելով պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին հարձակումն արդարացնելու նպատակով «ցեղասպանություն» հասկացությունն աղավաղելու համար։ Հաջորդ երեք տարիների ընթացքում Ռուսաստանը հակադարձ առարկություններ է ներկայացրել այս գործով. ավելի քան 20 այլ պետություններ նույնպես միջամտության հայտարարություններ են ներկայացրել։

2024 թվականի նոյեմբերի 18-ին Ռուսաստանը հուշագիր է ներկայացրել՝ փոխանցելով իր հակապահանջները։ Դատարանի մամուլի հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինան վիճարկել է այդ հայցերի ընդունելիությունը որպես այդպիսին։ Դատարանը դեռևս չի քննել ցեղասպանության գործը ըստ էության։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի