Լիտվան արտակարգ դրություն է հայտարարել Բելառուսից օդապարիկների պատճառով

Լուրեր

02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Բոլորը

Լիտվայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել Բելառուսից մաքսանենգ ապրանքներով օդապարիկներ արձակելու պատճառով: LRT-ի փոխանցմամբ՝ դրանք խաթարում են օդային երթևեկությունը և անվտանգության սպառնալիք են ներկայացնում, գրում է The Insider-ը։

Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը նշանակվել է արտակարգ դրության ընթացքում պետական ​​գործողությունների ղեկավար։ Ներքին գործերի նախարարությունն ընդգծում է, որ արտակարգ դրությունը կպահանջի միայն թիրախային միջոցառումներ, որոնք «ուղղված կլինեն բացառապես անօրինական գործունեության կազմակերպիչներին և կատարողներին»։

Արտակարգ դրությունը նաև հնարավորություն կտա ավելի սերտ համակարգել գերատեսչությունները և, անհրաժեշտության դեպքում, տեղակայել ռազմական ստորաբաժանումներ։

Դեկտեմբերի 1-ին Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը 11 ժամով կաթվածահար էր եղել Բելառուսից 60 օդապարիկների նպատակային թռիչքի պատճառով։ Սահմանափակումներն ազդել են ավելի քան 7400 ուղևորների և 50 չվերթի վրա. 31 թռիչք չեղարկվել է, 10-ը՝ վերահասցեագրվել, իսկ ինը՝ հետաձգվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի