Ադրբեջանի 2026 թվականի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն ավելացվում են

Լուրեր

20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատ-ցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
20.05.2026 | 10:47
Բարիդրացիության պայմանագիրը երկարաձգվում է. Պուտինը Պեկինում բանակցել է Սի Ցզինպինի հետ
20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Ադրբեջանի 2026 թվականի բյուջեի նախագիծը փոփոխվել է, որոնցով ավելացվել են պաշտպանության ծախսերը։ Այս մասին այսօր Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է Տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի նախագահ Ազեր Ամիրսլանովը։

Նա նշել է, որ 2026 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագծում առաջարկվում են փոփոխություններ՝ լրացուցիչ ֆինանսական կարիքը հոգալու համար, բյուջեի ընդհանուր պարամետրերը, սակայն, մնում են անփոփոխ։

Այս փոփոխությունները, մի կողմից, հաշվի են առնում բյուջետային կանոնակարգի պահանջները, մյուս կողմից՝ նախատեսված են հաջորդ տարվա պետական ​​և համախմբված բյուջեների եկամուտների և ծախսերի շրջանակում։ Առաջարկվում է պաշտպանության, ազգային անվտանգության և ուժային ոլորտի որոշակի ծախսային հոդվածներ ավելացնել լրացուցիչ 47,8 միլիոն մանաթով։

Սննդային և պարենային անվտանգությունն ապահովելու համար լրացուցիչ 3 միլիոն մանաթ է հատկացվել կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումների և հակահամաճարակային միջոցառումների համար։

Անհրաժեշտ է նաև 1,2 միլիոն մանաթ՝ առանձին պետական ​​​​մարմինների գործունեությունը կազմակերպելու և նրանց լոգիստիկ աջակցությունը բարելավելու համար։ Այս ծախսերը, որոնց ընդհանուր գումարը կազմում է 52 միլիոն մանաթ, կծածկվեն պետական ​​​​բյուջեի համապատասխան պահուստներից։

Պաշտպանություն և անվտանգություն համար բյուջեում հատկացվել էր  8,7 միլիարդ մանաթ (5,1 մլրդ դոլար) կամ ծախսերի 20,9%-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի