Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին

Լուրեր

02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելի զինված ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել երկրի հարավում՝ վնասելով մի քանի տներ։ Այս մասին հաղորդում են Լիբանանի պետական ​​լրատվամիջոցները, փոխանցում է Al Jazeera-ն։

Ըստ տեղեկությունների՝ իսրայելական ինքնաթիռները «մի քանի ալիքով» հարվածել են Սաֆի լեռանը, Ջբաա քաղաքին, Զեֆտա հովտին և Ազզայի ու Ռումին Արկիի միջև ընկած տարածքին։ Զոհերի մասին անմիջապես տեղեկություններ չեն ստացվել։

Իսրայելական բանակն էլ X-ում գրառմամբ հայտնել է, որ հարվածել է «Հըզբոլլահ»-ի հետ կապված մի քանի վայրերի, այդ թվում՝ դրա էլիտար «Ռադվան» ուժերի կողմից օգտագործվող հատուկ գործողությունների վարժական համալիրին։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել նաև մի քանի շենքերի և հրթիռային կայանի։

Հարձակումները տեղի են ունեցել հրադադարի մոնիթորինգի համար պատասխանատու ռազմական կոմիտե Իսրայելի և Լիբանանի կողմից քաղաքացիական ներկայացուցիչների ուղարկելուց մի քանի օր անց։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը ուրբաթ հայտարարել է, որ Բեյրութն «ընդունել է Իսրայելի հետ բանակցությունների տարբերակը», և որ դրանք նպատակ ունեն դադարեցնել Իսրայելի կողմից Լիբանանի վրա շարունակվող հարձակումները։

Վաշինգտոնի միջնորդությամբ 2024 թվականին կնքված ներկայիս հրադադարը վերջ դրեց Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև ավելի քան մեկ տարի տևած բախումներին։ Սակայն Իսրայելը շարունակել է գրեթե ամեն օր հարվածել Լիբանանին։

Նոյեմբերին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր Լիբանանում սպանվել է առնվազն 127 քաղաքացիական անձ, այդ թվում՝ երեխաներ։ ՄԱԿ-ի պաշտոնյաները զգուշացրել են, որ հարվածները համարվում են «ռազմական հանցագործություն»։

Լարվածությունն է՛լ ավելի սրվեց անցյալ շաբաթ, երբ Իսրայելը ռմբակոծեց Բեյրութի հարավային արվարձանները, որի հետևանքով սպանվեց «Հըզբոլլահ»-ի գլխավոր ռազմական հրամանատար Հայթամ Ալի Թաբթաբայը։

Իսրայելը Լիբանանին մեղադրում է բավարար միջոցներ չձեռնարկելու համար, որ «Հըզբոլլահ»-ը հրաժարվի երկրի ամբողջ տարածքում իր զինանոցից, ինչը Լիբանանի կառավարությունը հերքում է։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամն անցյալ շաբաթ հայտարարեց, որ Բեյրութը կցանկանար, որ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմն ավելի ակտիվ դեր խաղա «Հըզբոլլահ»-ի վերազինման վերաբերյալ Իսրայելի պնդումների ստուգման, ինչպես նաև Լիբանանի բանակի կողմից զինված խմբավորման ենթակառուցվածքների ապամոնտաժման ջանքերի մոնիթորինգի գործում։

Հարցին՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Լիբանանը կհամաձայնվի իր տարածքում ամերիկյան և ֆրանսիական զորքերի ներկայության հետ՝ որպես ստուգման մեխանիզմի մաս, Սալամը պատասխանել է. «Իհարկե»։

Իսրայելի շարունակական հարվածները Լիբանանում մտահոգություններ են առաջացրել, որ իսրայելական ուժերը կարող են ընդլայնել իրենց օդային արշավը։

Միաժամանակ, «Հըզբոլլահ»-ը հայտարարել է, որ չի հրաժարվի իր զենքերից, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանի տարածքին և գրավել հարավում գտնվող հինգ կետերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի