ՌԴ Չեբոքսարում անօդաչուի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա. տուժածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
Բոլորը

ՌԴ Չեբոքսար քաղաքում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա, հաղորդում են ռուսական տելեգման ալիքները։ Meduza-ի փոխանցմամբ՝ վնասվել է Իվան Յակովլևի պողոտայի վրա գտնվող բարձրահարկ շենքը։

Mash-ի տվյալներով՝ բնակիչները քաղաքում լսել են յոթ պայթյուն։ Իվան Յակովլևի պողոտան և Խևեշսկայա փողոցը մասամբ փակ են։

Չուվաշիայի ղեկավար Օլեգ Նիկոլաևը հայտնել է, որ հանրապետությունը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով կան տուժածներ, վնասվել են բնակելի շենքեր, սակայն այլ մանրամասներ չի հայտնել: Նա հավելել է, որ Չեբոկսարի մի քանի փողոցներում երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել և հանրությանը հիշեցրել է «անօդաչու թռչող սարքերի հայտնվելու» և դրանց բեկորների հետ կապված լուսանկարների ու տեսանյութերի հրապարակման արգելքի մասին:

Չուվաշիայի փոխվարչապետ Վլադիմիր Ստեպանովի խոսքով էլ՝ վիրավորվել է ինը մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է 121 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի