24 ժամ ջուր չի լինի Կապան քաղաքի որոշ հասցեներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 10-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Կապան քաղաքի Համլետավան, Շղարշիկ փողոցների ջրամատակարարումը: