Ակնհայտ ոչ ուկրաինամետ կետերը չկան. Զելենսկին հայտնել է Ուկրաինայում խաղաղության ամերիկյան ծրագրի կրճատման մասին

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

Ուկրաինական կողմի հետ խորհրդակցություններից հետո ԱՄՆ 28 կետանոց խաղաղության ծրագիրը վերանայվել և կրճատվել է մինչև 20-ի։ Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոնից Բրյուսել մեկնելիս, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կար 28 կետ, դարձել է 20: Հավասարեցրել ենք այդ ուղղությունը և ակնհայտ ոչ ուկրաինամետ կետերը հանվել են: Ամերիկյան տրամադրվածությունը, ընդհանուր առմամբ, կողմ է փոխզիջում գտնելուն: Իհարկե, կան բարդ հարցեր, որոնք վերաբերվում են տարածքներին: Այդտեղ դեռևս փոխզիջման չենք հասել»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան իրավունք չունի հրաժարվել իր տարածքներից՝ ո՛չ երկրի Սահմանադրության, ո՛չ էլ միջազգային իրավունքի համաձայն։

«Ռուսաստանը, անշուշտ, պնդում է, որ մենք տանք տարածքները։ Մենք, անշուշտ, չենք ուզում ոչինչ զիջել. դրա համար ենք մենք պայքարում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև անդրադարձել է անվտանգության երաշխիքների հարցին․ «Ամենաուժեղ անվտանգության երաշխիքները, որոնք մենք կարող ենք ստանալ, Միացյալ Նահանգներից են։ Իհարկե, եթե դա Բուդապեշտի հուշագիրը չէ, դատարկ խոստումներ չեն, այլ եթե դրանք քվեարկության դրվեն ԱՄՆ Կոնգրեսում»։

Ըստ նրա՝ ուկրաինական կողմը մինչև դեկտեմբերի 9-ի երեկոյան կավարտի խաղաղության ծրագրի վրա աշխատանքը, ապա այն կհանձնի Միացյալ Նահանգներին։

«Խորհրդատուները կաշխատեն ծրագրի վերջին տարբերակի վրա, որը [Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ] Ումերովն իր հետ բերել է։ Եվրոպացիների խորհրդատուներն Ուկրաինայի հետ են։ Կարծում եմ՝ ծրագիրը պատրաստ կլինի վաղը, մենք այն կրկին կուսումնասիրենք, ապա կուղարկենք Միացյալ Նահանգներ»,- ասել է Զելենսկին։

Դեկտեմբերի 4-6-ը ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում էին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Անդրեյ Գնատովը, Մայամիում բանակցություններ էին վարել ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

Ամերիկյան կողմը ներկայացրել էին նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Բանակցությունների երրորդ օրը նրանց միացել էր նաև Զելենսկին, որը, ըստ նրա, «երկար և բովանդակալից հեռախոսազրույց» է ունեցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի