Քոչարյանը մտադիր չէ հեռանալ․ ինչ սցենարով են անցնելու 2026-ի ընտրությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.02.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 2-ի դրությամբ
02.02.2026 | 09:45
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
02.02.2026 | 09:30
Շիրակի և Արմավիրի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
01.02.2026 | 21:17
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
01.02.2026 | 20:40
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը
01.02.2026 | 20:00
Մեղրիի լեռնանցքում սաստիկ բուք է
01.02.2026 | 19:40
Հարյուրավոր նամակներ եմ ստացել և շարունակում եմ ստանալ՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերին միանալու իմ առաջարկի վերաբերյալ․ Ժաննա Անդրեասյան
01.02.2026 | 19:07
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
01.02.2026 | 18:27
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
01.02.2026 | 17:53
Jeep մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը
01.02.2026 | 17:07
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին 17։00-ի դրությամբ
01.02.2026 | 16:57
Australian Open․ Ալկարասի առաջին տիտղոսն ու Ջոկովիչի առաջին պարտությունը եզրափակիչում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 16:39
ՌԴ դրոնների կողմից Starlink-ի կիրառման կանխումը «արդյունքներ է տվել»․ Մասկ
01.02.2026 | 15:56
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել
01.02.2026 | 15:41
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները Աբու Դաբիում հետաձգվել են
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը չի բացառում։ Աջակիցների հետ փակ հանդիպման ժամանակ որոշ փակագծեր բացեց։

«Ֆորմատների վերջնական որոշումը չունենք, բայց, մեծ հավանականությամբ, նաև ես կմասնակցեմ»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահն այս մասին հայտարարեց աջակիցներից Հայկ Աթոյանի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Արման Թաթոյանի վերջին հայտարարություններին։ Ըստ Աթոյանի՝ նախկին ՄԻՊ-ը թիրախավորել է Քոչարյանին, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել էր, որ հավակնություն չունի մասնակցելու 2026-ի ընտրություններին։

«Այն, ինչ ասում է Արման Թաթոյանը, նշանակում է, որ ո՛չ ՀԱԿ-ը պիտի մասնակցի, որովհետև ՀԱԿ-ի առաջնորդը Տեր-Պետրոսյանն է, ո՛չ ՀՀԿ-ն պիտի մասնակցի. աբսուրդ է։ Եթե կուսակցության ղեկավարն անձամբ ցուցակ չի մտնում, բայց կուսակցությունը մասնակցում է ընտրություններին, ուրեմն այդ մարդիկ փաստացի, այո՛, մասնակցում են ընտրություններին»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը, որը բարձր պաշտոններ է զբաղեցրել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, հայտարարել է, որ եթե նախկին նախագահներն ուզում են Փաշինյանի պարտությունը, ապա չպետք է մասնակցեն 2026-ի ընտրություններին։ Քոչարյանն ասում է՝ նախկինների ու ներկաների խոսույթը Փաշինյանի հիմնական զենքերից է։

«Ինձ համար լրիվ անսպասելի էր այս թեմայի քննարկումն իր կողմից: Վերջին մի քանի տարվա ընթացքում ընդհանրապես իր ձայնը չենք էլ լսել: Եվ հանկարծ հայտնվում է այս խոսույթով: Ինձ մոտ, իհարկե, ևս կասկածներ են առաջանում, թե արդյո՞ք նպատակն ազնիվ է»,- ասաց Քոչարյանը։

Արման Թաթոյանի գրասենյակից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ խոստացան զանգահարել, բայց մինչև օրվա ավարտ պատասխան չստացանք։ Սերժ Սարգսյանի թիմակից, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է՝ Թաթոյանի հայտարարությունն անգամ չեն քննարկել, իսկ կուսակցությունը հունիսի 7-ի ընտրություններին մասնակցության որոշում դեռ չունի։

«Մեր հնարավոր որոշումը ոչ թե կապված է որևէ քաղաքական ուժի կամ նրանց հնարավոր մասնակցությունից, այլ քաղաքական պրոցեսներից և դրա տրամաբանությունից, և թե Հանրապետականն ինչ դեր կարող է ունենալ և ինչ խնդիրներ լուծել»,- ընդգծեց Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը Թաթոյանին և մյուսներին խորհուրդ է տալիս կենտրոնանալ ոչ թե իրենց կուսակցության, այլ իշխանափոխության վրա։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ 2026-ի ընտրություններում ՔՊ-ն չի կարողանա 50+ ձայն ստանալ։

«Իսկապես ես «պլան Բ» չունեմ, ու չեմ էլ ուզում դրա մասին մտածել: Եթե մենք ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանս չի ունենալու․ բոլոր հարցումներով երևում է: Ինքը մենակով չի կարող հավաքել 50 տոկոս ձայն»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսպես է արձագանքում Քոչարյանի հայտարարությանը․ «Ես կարծում եմ՝ մեր 50+-ի մասին մտածելուց առաջ, պիտի մտածի 4 տոկոսի շեմը հաղթահարելու մասին։ Շատ լուրջ կասկածներ ունեմ, որ Քոչարյանը կհաղթահարի այդ շեմը»։

Եթե, այդուհանդերձ, ՔՊ-ն վերընտրվի, փողոցային պայքար կսկսե՞ն՝ Քոչարյանը խուսափեց պատասխանել այս հարցին։ Իսկ ՔՊ-ում վստահ են՝ ինչպես 2021 թվականին, այնպես էլ 2026-ին կրկին կստանան մեծամասնության վստահության քվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան