Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունները

Լուրեր

19.08.2026 | 10:58
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
19.08.2026 | 10:55
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը համակարգչային եղանակով ավելի քան 2.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
19.08.2026 | 10:49
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցեր է իրականացնում
19.08.2026 | 10:45
Ռոդրին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
19.08.2026 | 10:27
ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց
19.08.2026 | 10:23
Վայոց ձորի մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ գազ չի լինի
19.08.2026 | 10:11
ՌԴ-ն Հայաստանից սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույց է սպասում․ Ռոսսելխոզնադզոր
19.08.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
19.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արեգա Հովսեփյանի թեկնածությունը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 09:54
Ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳ նախարար
19.08.2026 | 09:47
Նախկինում դատապարտված 266 անձ Ոստիկանության հատուկ միջոցառումներով բաժիններ է ներկայացվել
19.08.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.08.2026 | 23:01
Չեմ հիշում իմ աշխատանքային պարտականություններում օրենքով ինչ էր նախատեսված. Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 22:41
14-ամյա Տիգրան Համբարձումյանը «Titled Tuesday»-ում հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հավաքվել են Բրիտանիայի վարչապետի նստավայրում՝ Լոնդոնի Դաունինգ սթրիթ 10 հասցեում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Չորս առաջնորդները չեն պատասխանել նստավայրի դիմաց սպասող լրագրողների հարցերին։

Նրանց հանդիպման հիմնական թեման Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ եռօրյա բանակցությունների արդյունքներն են։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնբասի հիմնական հարցի շուրջ որևէ փոխզիջում ձեռք չի բերվել, և Թրամփը հայտարարել էր, որ «հիասթափված» է դրանից։

Հանդիպումից  առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրը պետք է պարունակի «անվտանգության ամուր երաշխիքներ», որպեսզի Մոսկվան պահպանի հրադադարի ցանկացած համաձայնագիր։ Սթարմերը նաև գովաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։ Նա ասել է, որ Թրամփը մի քանի շաբաթվա ընթացքում խաղաղության բանակցություններն առաջ է մղել «ավելի, քան մենք արել ենք չորս տարվա ընթացքում»։

Խաղաղության բանակցությունները դժվար են, ասել է Սթարմերը, «բայց ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ենք գրանցում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի