Դատարանը մինչև 12 տարվա ազատազրկման է դատապարտել Դոնեցկում ամերիկացուն խոշտանգած և սպանած ռուս զինվորներին

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Օկուպացված Դոնեցկում կայազորի ռազմական դատարանը չորս ռուս զինվորների դատապարտել է մինչև 12 տարվա ազատազրկման՝ ամերիկացի Ռասել Բենթլիի սպանության համար: Այս մասին հայտնել է Հարավային շրջանի ռազմական դատարանի մամուլի ծառայությունը, գրում է Meduza-ն։

Ռասել Բենթլին ծնունդով Թեխասից է։ Նա պատերազմում կռվել է Ռուսաստանի կողմից։ 2014 թվականին Բենթլին միացել է Դոնեցկի մարզի անջատողականներին, մինչև 2017 թվականը ծառայել է Վոստոկ գումարտակում, իսկ ավելի ուշ համագործակցել է «Սպուտնիկ» քարոզչական նախագծի հետ։ Դոնեցկում Բենթլին ամուսնացել է տեղացի կնոջ հետ և դարձել Ռուսաստանի քաղաքացի։

2024 թվականի ապրիլին Ռասել Բենթլին մահացել է Դոնեցկում: Քննչական կոմիտեն սպանության մեղադրանք է առաջադրել չորս ռուս զինծառայողների՝ Վիտալի Վանսյացկիին, Վլադիսլավ Ագալցևին, Վլադիմիր Բաժինին և Անդրեյ Իորդանովին։

Քննիչների տվյալներով՝ 2024 թվականի ապրիլի 8-ին Իորդանովը և Վանսյացկին տեսել են, թե ինչպես է Բենթլին «պատրաստվում նկարահանել հրթիռային հարվածի հետևանքները»: Նրանք ամերիկացուց պահանջել են փաստաթղթեր և զորամասի հրամանատարությանը հայտնել «դիվերսանտին» նույնականացնելու մասին: Նրանք Բենթլիին ստիպել են նստել մեքենա՝ գլխին պարկ հագցնելով: Վանսյացկին, Իորդանովը և Ագալցևը, «ցանկանալով Բենթլիից խոստովանություն կորզել դիվերսիոն և հետախուզական խմբերին մասնակցելու մասին», ծեծել և տանջել են ամերիկացուն, ինչի հետևանքով նա մահացել է:

Դրանից հետո Վանսյացկին և Ագալցևը Բենթլիի մարմինը դրել են  մեքենայի բեռնախցիկում և պայթեցրել։ Հաջորդ օրը Բաժինը և Իորդանովը ժամանել են պայթյունի վայր և այրել Բենթլիի մնացորդները։

Վանսյացկին, Իորդանովը և Ագալցևը մեղավոր են  ճանաչվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, որի հետևանքով զոհը մահացել է (Ռուսաստանի քրեական օրենսգրքի 286-րդ հոդվածի 5-րդ մաս)։ Իորդանովին նաև մեղադրանք է առաջադրվել կալանքից կալանքից փախուստի համար (Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մաս)։ Բաժինին մեղադրանք է առաջադրվել հանցագործությունը թաքցնելու համար (Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս)։

Դատարանը Վանսյացկիին և Իորդանովին դատապարտել է 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, Ագալցևին՝ 11, իսկ Բաժինին՝ մեկուկես տարի ժամկետով ազատազրկման։

Astra-ն պնդում է, որ Բենթլին խոշտանգումների է ենթարկվել և, ենթադրաբար, սպանվել Դոնեցկի լքված Պետրովսկայա հանքում գտնվող «համակենտրոնացման ճամբարում», որտեղ խոշտանգումների են ենթարկվել նրանք, ովքեր հրաժարվել են կռվելուց: Աղբյուրները որպես «համակենտրոնացման ճամբարի» կազմակերպիչ նշել են 5-րդ մոտոհրաձգային բրիգադի փոխհրամանատար Իլյա Իվանովին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի