ԵՄ յոթ երկրներ պնդում են Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու հարցում

Լուրեր

18.05.2026 | 19:11
Ձերբակալվել է Արթուր Օսիպյանը, նրա ֆեյսբուքյան էջը հեռացվել է համացանցից․ փաստաբան
18.05.2026 | 19:00
Փաշինյանը չպիտի պրովոկացիաներին տրվի, փայլուն գիտի՝ ՌԴ-ն ինչեր է ծրագրել իր սատելիտ ուժերի միջոցով․ Աղասի Թադևոսյան
18.05.2026 | 18:53
Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ
18.05.2026 | 18:44
«Փաշինյանն ու Ալիևն են Հայաստանի սպառնալիքը, թող էդքան բանը լավ լսի, անտեղի չներվայնանա»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:36
Յուրա Մովսիսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստին
18.05.2026 | 18:28
ՄԻՊ-ը քաղաքական ուժերին հորդորում է զերծ մնալ հանրային պառակտում խորացնող խոսույթից
18.05.2026 | 18:25
Նեյմարը փոխարինվել է մրցավարի սխալի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:20
Ոնց կարանք չվերադարձնենք, զբաղվող ա պետք․ Ծառուկյանը՝ Բաքվի գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 18:19
Արցախի Շուշին և Թուրքիայի Տրապիզոնը քույր քաղաքներ կդառնան
18.05.2026 | 18:13
ՀԿ-ները Factor TV-ի հրապարակումից հետո անկախ քննություն են պահանջում «Նուբարաշեն»-ում ինքնասպանություն գործածի դեպքով
18.05.2026 | 18:10
Փաշինյանի հետ վիճաբանած կինը կարող է կորցնել աշխատանքը // Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապին․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 18:03
«Ռեալը» հրաժեշտ է տվել թիմի ավագին
18.05.2026 | 17:55
Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա
18.05.2026 | 17:52
22 մլն դրամ եկամուտ, 100 հազար դոլարի կոլեկցիոն գրիչներ․ ինչ է հայտարարագրել Արամ Սարգսյանը
18.05.2026 | 17:47
Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը կառավարող նոր մարմնի ստեղծման մասին
Բոլորը

Էստոնիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լեհաստանի և Շվեդիայի վարչապետները, ինչպես նաև Լիտվայի նախագահը նամակ են հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային՝ իրենց աջակցությունը հայտնելով ԵՄ-ում Ռուսաստանի սառեցված ակտիվների միջոցով Կիևին փոխհատուցման վարկ տրամադրելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Բացի ֆինանսապես առավել նպատակահարմար և քաղաքականապես իրատեսական լուծում լինելուց՝ այն պաշտպանում է Ուկրաինայի՝ ագրեսիայի պատճառած վնասի համար փոխհատուցման հիմնարար սկզբունքը»,- ասվում է նամակում:

Նամակի հեղինակներն ընդգծում են, որ եթե դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովում որոշում կայացվի փոխհատուցման վարկի վերաբերյալ, Ուկրաինան ավելի ամուր դիրքում կլինի՝ պաշտպանվելու և «արդար և երկարատև խաղաղության» շուրջ բանակցելու համար։

Politico-ի տվյալներով՝ Գերմանիան կլինի Ուկրաինային հնարավոր փոխհատուցման վարկի ամենամեծ երաշխավորը։ Եվրահանձնաժողովը հույս ունի, որ Բեռլինը կհամաձայնի երաշխավորել ավելի քան 50 միլիարդ եվրո՝ համոզելու Բելգիային՝ Ուկրաինային հանձնել բելգիական Euroclear պահոցում սառեցված 185 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվները։ Ֆրանսիան և Իտալիան նույնպես, ամենայն հավանականությամբ, կերաշխավորելուն 34 միլիարդ և 25 միլիարդ եվրո, համապատասխանաբար։

Դեկտեմբերի 3-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթում հրապարակված հոդվածում կոչ էր արել ԵՄ երկրներին աջակցել Ուկրաինային վարկ տրամադրելու համար ռուսական ակտիվներն օգտագործելու առաջարկին՝ կիսելով բոլոր ռիսկերը և իրավաբանորեն ամրագրելով այդ պարտավորությունները։ Նա նշել էր, որ դա միանշանակ ազդանշան կուղարկի Մոսկվային, որը պատրաստվում է Արևմուտքի հետ ռազմական հակամարտության և սպառնում է Եվրոպայի ազատությանն ու անվտանգությանը։

«Սա ոչ թե այս պատերազմը շարունակելու, այլ այն ավարտելու ազդանշան է։ Մենք կուղարկենք եվրոպական անկախության ազդանշան, որ մենք՝ եվրոպացիներս, ինքներս ենք որոշում, թե ինչ է կատարվում մեր մայրցամաքում»,- գրել է Մերցը։

Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո արևմտյան երկրները սառեցրել են շուրջ 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ: Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է այդ ակտիվներից 140 միլիարդ եվրոն օգտագործել Ուկրաինային, այսպես կոչված, «փոխհատուցման վարկ» տրամադրելու համար: Այս պլանի համաձայն՝ միջոցները օրինականորեն չէին բռնագրավվի, այլ Ռուսաստանը կկարողանար դրանք վերադարձնել միայն Ուկրաինային փոխհատուցում վճարելուց հետո: Այնուհետև Ուկրաինան կօգտագործեր Ռուսաստանի կողմից վճարված փոխհատուցումները՝ ԵՄ-ից ստացված «փոխհատուցման վարկը» մարելու համար։

Միևնույն ժամանակ, Բելգիայի վարչապետը Եվրահանձնաժողովի նախագահությանն ուղղված նամակում ծրագիրն անվանել է «սկզբունքորեն սխալ և վտանգավոր»: Նա ընդգծել է, որ այն կխաթարի վստահությունը Euroclear-ի նկատմամբ, որը պահում է սառեցված ռուսական ակտիվները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի