Պետությունն ուժեղ է նաև ձեր վրձնահարվածով ձևավորված արժեհամակարգով․ նախարարի ուղերձը՝ Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ

Լուրեր

02.02.2026 | 14:09
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպանին
02.02.2026 | 14:00
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր՝ մասնակցելու IPBES 12 լիագումար նիստին
02.02.2026 | 13:49
«Արմավիր» ՔԿՀ-ն գերժամանակակից անվտանգության սարքավորումներ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 13:40
Հայաստանում սուր շնչառական վարակների դեպքերը նվազել են
02.02.2026 | 13:31
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի դրոշակակիրը, մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
02.02.2026 | 13:22
Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից
02.02.2026 | 13:14
«Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի պատմության դասագիրքը չի խմբագրվի. Շահրամանյանի հայցը մերժվել է
02.02.2026 | 13:04
Կրթության տեսչական մարմինը 2025-ին 101 ստուգում է իրականացրել․ Վաղարշակ Մատիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:51
ՊՆ վարչական համալիրում դիմավորել են պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին
02.02.2026 | 12:42
Ռուսական զորքերը հարվածել են Չերկասիի և Դնեպրոպետրովսկի մարզերին. վիրավորներ կան
02.02.2026 | 12:34
Քաղաքացու մարմնից 845 գրամ քաշով «կոկաինի» 50 պատիճ է դուրս բերվել․ ՊԵԿ
02.02.2026 | 12:22
Թրամփը Թեհրանի հետ գործարքի հույս ունի` չնայած «տարածաշրջանային պատերազմի» մասին Խամենեիի նախազգուշացումներին
02.02.2026 | 12:13
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել առաջատարի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:05
«Տոտենհեմի» հարձակվողի անհավանական գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:02
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ նկարիչներ և արվեստաբաններ,

սրտանց շնորհավորում եմ ձեզ Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը առանձնահատուկ հնարավորություն է՝ ևս մեկ անգամ գնահատելու ձեր ստեղծագործական ուժը, մեր մշակութային ներկապնակում ձեր անփոխարինելի ներդրումը և այն նվիրումը, որով պահպանում և զարգացնում եք հայ գեղարվեստի հարուստ ավանդույթները։

Նկարչությունը մարդկության ամենահին ինքնարտահայտման լեզուներից է՝ ծնված հազարամյակներ առաջ՝ դեռ քարանձավների պատերին արված առաջին գծագրերից։ Այդ պատկերներն առաջինն են պատմում մարդկության մասին, փոխանցում առաջին հուզական խոսքը, առաջին փորձը՝ աշխարհը հասկանալու, մեկնաբանելու և ներկայացնելու։ Եվ այսօր էլ նկարչությունն այդ կարևոր առաքելությունից չի շեղվում․ շարունակում է լինել հոգևոր երկխոսության լեզու, արժեքները և ինքնությունը պահպանող կամուրջ։

Նկարչությունն իր բնույթով երբեք չի սահմանափակվել միայն դիմանկարներ կամ բնանկարներ պատկերելով։ Այն միշտ եղել է աշխարհայացքի, մտածողության ու զգացմունքների խորհրդանշային համակարգ։ Եվ պատմությունն ապացուցեց, որ արվեստն արվեստ չէ միայն իր տեխնիկական նորարարություններով։ Երբ մարդկությունը ստեղծեց լուսանկարչական սարքը, երբ լուսանկարչությունը լայնորեն տարածվեց, նկարչությունը ոչ միայն չկորցրեց իր տեղն ու դերը, արժեքը, այլև ընդհակառակը՝ բացահայտեց նոր ազդակներ, նոր ուղղություններ, նոր խոսք։ Այդպիսով, հաստատվեց մի պարզ ճշմարտություն՝ արվեստը չի փոխարինվում, այն վերափոխվում է, զարգանում և հարատևում։

Այսօր վերստին շնորհակալ ենք այն սերունդներին, որոնք ձևավորել են հայկական գեղանկարչության մեծ դպրոցը, և երախտագիտությամբ գնահատում ենք ժամանակակից նկարչների աշխատանքը։ Ձեր ստեղծագործությունները ոչ միայն զարդարում են մեր մշակութային կյանքը, այլև անհատապես և հավաքականորեն պատմում են մեր մասին: Իսկ պետության հանձնառությունն է արվեստագետին ամեն կերպ աջակցել ու ապահովել այն անհրաժեշտ պայմանները, որոնք կխթանեն ստեղծարարությունն ու ստեղծագործականությունը, որոնք նոր հնարավորություն են ոչ միայն անհատի համար, այլև պետության՝ մրցակից լինելու միջազգային հարթակներում:

Այս նպատակով մշտապես բարելավվում է օրենսդրական դաշտը, Կառավարությունը հոգ է տանում մշակութային հաստատությունների նյութատեխնիկական բազայի ապահովության, ինքնազբաղ արվեստագետների գործունեության համար բարենպաստ միջավայրի ձևավորման մասին, տարբեր մեխանիզմներ են մշակվում մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ արվեստի տարբեր ուղղությունների զարգացումն ու մրցունակությունն ապահովելու, մշակույթ-տնտեսություն կապն ամրապնդելու նպատակով և այլն:

Սիրելի՛ նկարիչներ, թող ձեր ներշնչանքը երբեք չսպառվի, և արվեստը շարունակի լինել արժեքներ ստեղծող, քանի որ պետությունն ուժեղ է նաև ձեր վրձնահարվածով ձևավորված արժեհամակարգով: