ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել Դոնբասի վերաբերյալ համաձայնության. Զելենսկի

Լուրեր

29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ խաղաղության նախաձեռնությունը քննարկող բանակցողները դեռևս համաձայնության չեն գալիս տարածքային հարցի շուրջ, հաղորդում է Bloomberg-ը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափություն էր հայտնել Կիևի դիրքորոշումից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի վերաբերյալ։

Զելենսկին հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ պլանի տարրերը պահանջում են հետագա քննարկում մի շարք «զգայուն հարցերի», այդ թվում՝ պատերազմից տուժած երկրի անվտանգության երաշխիքների (Կիևը կցանկանար առանձին պայմանագիր կնքել իր դաշնակիցների հետ այս հարցի վերաբերյալ) և արևելյան շրջանների նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել Դոնբասի՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների վերաբերյալ համաձայնության։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նշել էր, թե Զելենսկին չի կարդացել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան ծրագիրը։

«Մենք խոսել ենք նախագահ Պուտինի հետ, խոսել ենք ուկրաինացի առաջնորդների, այդ թվում՝ նախագահ Զելենսկիի հետ, և պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը։ Դա ընդամենը մի քանի ժամ առաջ էր»,- ասել էր ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի