Վերջնական որոշում չկա. Բայրամովը՝ Ադրբեջանի կողմից Գազա զորակազմ ուղարկելու մասին

Լուրեր

02.10.2026 | 15:19
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին հարազատները մի քանի օր է՝ փնտրում են․ Մուսաևը լուրջ խնդիրներ է ունեցել այլ զինծառայողների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 15:10
Ադրբեջանցի զինվորին կալանքի են տանում // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
Բոլորը

Ադրբեջանը հրավեր է ստացել՝ մասնակցելու Գազայում միջազգային կայունացման ուժերին, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Գազայում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս.

«Այս համատեքստում մենք դրական ենք ըմբռնել Միացյալ Նահանգների կողմից ներկայացված խաղաղության ծրագիրը։ Հետագայում ընդունվեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևեր, և Ադրբեջանն աջակցություն հայտնեց դրանց։ Ադրբեջանն այն քիչ երկրներից է, որը լավ հարաբերություններ ունի բոլոր պետությունների հետ և վայելում է նրանց վստահությունը։ Մենք դիմումներ ենք ուղարկել համապատասխան մարմիններին հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Կան տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ մանդատը, այլ պետությունները և այլն։ Մենք դեռևս չենք ստացել մեր բարձրացրած հարցերի համապարփակ պատասխանները։ Հետևաբար, ներկայում վերջնական որոշում չկա այս առաքելությանն ադրբեջանական զորակազմի մասնակցության վերաբերյալ»,- ասել է Բայրամովը։

Ադրբեջանի կառավարության աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքուն չի ծրագրում խաղաղապահներ ուղարկել Գազա, քանի դեռ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտական ​​գործողությունները լիովին չեն դադարեցվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի