Անչափահասները ծեծել են 38-ամյա տղամարդուն․ նա ծնոտի կոտրվածք է ստացել

Լուրեր

07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
07.09.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 7-ի դրությամբ
07.09.2026 | 09:46
Բյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի
07.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.09.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
Բոլորը

Դեկտեմբերի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրի 38-ամյա բնակիչ։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ քաղաքացին հայտնել է, որ վնասվածքը ստացել է համագյուղացու կողմից հարված ստանալու հետևանքով:

«Նույն օրը նա հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 4-ին ժամը 12.30-ի սահմաններում Կարմիրգյուղ բնակավայրում 17 և 14-ամյա համագյուղացիները կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, բազմաթիվ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառել վնասվածք, հարվածներ են հասցրել նաև իր 14-ամյա որդուն»։

Անի Թամրազյան