Ալիևն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Ալիևը հայտարարել է, որ երկու ժողովուրդները դարեր շարունակ միասին են ապրել և ինքն առանձնահատուկ նշանակություն է տալիս  հարաբերություններին։

Գոհունակություն հայտնելով վերջին շրջանում հարաբերությունների ակտիվացման կապակցությամբ՝ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Իրանի  նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Ադրբեջան, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելությունները նպաստել են համագործակցության հետագա ընդլայնմանը։

Ալիևը նշել է, որ երկկողմ օրակարգը լայն է և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, և բոլոր հարցերի համար գոյություն ունեն կոնկրետ ճանապարհային քարտեզներ։ Ըստ նրա՝ միջկառավարական հանձնաժողովը հաջողությամբ է աշխատում, նա շեշտել է առևտրի, տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում համագործակցությունը։

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ իրանական պատվիրակության այցը կլինի հաջող և արդյունավետ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  Աբբաս Արաղչին նախ Ադրբեջանի ղեկավարին փոխանցել է Իրանի  նախագահ Մասուդ Փեզեշքիանի ողջույնները։ Նա նշել է, որ Իրանի առաջնորդը  մեծ հարգանքով է վերաբերվում նախագահ Իլհամ Ալիևին և Ադրբեջանին ու ասել, որ Իրանի նախագահ ընտրվելուց հետո Մասուդ Փեզեշքիանը հանձնարարականներ է տվել Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ։

Արաղչին ընդգծել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների խորը արմատները և անդրադարձել դրանց հետագա խորացման կարևորությանը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են  փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի