Թրամփի միջնորդությամբ հրադադարից հետո Թաիլանդի և Կամբոջայի միջև մարտերը վերսկսվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Թաիլանդն այսօր օդային հարվածներ է հասցրել հարևան Կամբոջային։ Այս մասին հայտարարել է թաիլանդական բանակը։ Կողմերը միմյանց են մեղադրում վիճելի սահմանին տեղի ունեցած վերջին մարտերի բռնկման համար, որի հետևանքով թաիլանդցի զինվոր է զոհվել, գրում է France 24-ը:

Երկուշաբթի վաղ առավոտյան Ուբոն Ռաչաթհան նահանգում կամբոջական զորքերի կողմից թաիլանդական զորքերի վրա կրակ բացելուց հետո «բանակը հաղորդագրություններ է ստացել, որ թաիլանդցի զինվորները հարձակման են ենթարկվել օժանդակ հրազենով, որի հետևանքով մեկ զինվոր զոհվել է, չորսը՝ վիրավորվել», հայտարարել է թաիլանդական բանակի խոսնակ Վինտհայ Սուվարին։

Նա նաև ասել է, որ Թաիլանդը սկսել է «օգտագործել ինքնաթիռներ մի քանի տարածքներում ռազմական թիրախներին հարվածելու համար»՝ կամբոջական ուժերի հարձակումները ճնշելու համար։

Կամբոջայի պաշտպանության նախարարության խոսնակ Մալի Սոչեատան էլ հայտարարել է, որ թաիլանդական ուժերը երկուշաբթի առավոտյան հարձակում են սկսել կամբոջական զորքերի վրա սահմանային Պրեահ Վիհեար և Օդդար Մինչեյ նահանգներում՝ մեղադրելով Թաիլանդին «Տամոնե Թոմ տաճարի և Պրեահ Վիհեար տաճարի մոտ գտնվող այլ տարածքների վրա տանկերով բազմաթիվ կրակոցներ արձակելու» մեջ։ Նրա պնդմամբ՝ Կամբոջան պատասխան միջոցներ չի ձեռնարկել։

Թաիլանդի երկրորդ շրջանային բանակը հայտարարել է, որ վերսկսված մարտական ​​գործողություններից հետո երկրում շուրջ 35,000 մարդ է տարհանվել Կամբոջայի հետ սահմանի երկայնքով գտնվող տարածքներից։

Թաիլանդի բանակը նաև մեղադրել է կամբոջական ուժերին Բուրի Ռամ նահանգի քաղաքացիական տարածքների ուղղությամբ BM-21 հրթիռներ արձակելու մեջ, որի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Երկու կողմերն էլ հայտնել են կիրակի օրը գրանցված կարճատև փոխհրաձգության մասին, որի ժամանակ, ըստ Թաիլանդի զինվորականների, վիրավորվել են երկու զինվորականներ։

Այս ամռանը Թաիլանդի և Կամբոջայի միջև տեղի ունեցան հինգօրյա բախումներ, որոնց հետևանքով զոհվեց 43 մարդ։

Մարտական ​​գործողությունների դադարեցումը մասամբ միջնորդվել էր Միացյալ Նահանգների, Չինաստանի և Մալայզիայի կողմից։ Հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համատեղ հռչակագիր էր ստորագրել Թաիլանդի և Կամբոջայի միջև՝ գովաբանելով երկրների հետ նոր առևտրային համաձայնագրերը, այն բանից հետո, երբ նրանք համաձայնվել էին երկարաձգել հրադադարը։

Սակայն Թաիլանդն անցյալ ամիս կասեցրել է համաձայնագիրը, երբ, ենթադրաբար, ականի պայթյունի հետևանքով մի քանի զինվոր վիրավորվել էր։ Այնուհետև երկու կողմերը միմյանց մեղադրել են վերսկսված բախումների համար։

Վեճը ծագում է տարածաշրջանում ֆրանսիական գաղութային կառավարման ժամանակ հաստատված սահմանների շուրջ դարավոր անհամաձայնությունից, երկու կողմերն էլ հավակնում են մի քանի սահմանային տաճարների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի