Թրամփը հայտարարել է, որ «մի փոքր հիասթափված է» Զելենսկիից

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կիևը «հիանում է» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում խաղաղության հասնելուն ուղղված ԱՄՆ վերջին առաջարկով, սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս չի ծանոթացել դրա հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Անցյալ շաբաթ մեր բանակցություններից հետո մենք զրուցել ենք  [Ռուսաստանի Դաշնության] նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև ուկրաինացի առաջնորդների, այդ թվում՝ [Ուկրաինայի] նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Եվ պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռևս չի կարդացել [խաղաղության] առաջարկը՝ մի քանի ժամ առաջվա դրությամբ։ Նրա մարդիկ (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի) սիրում են այն (խաղաղության առաջարկը), բայց նա չի կարդացել։ Ռուսաստանը համաձայն է դրա հետ։ Գիտեք, Ռուսաստանը կնախընտրեր ունենալ ամբողջ երկիրը, եթե մտածենք դրա մասին։ Բայց կարծում եմ՝ Ռուսաստանը համաձայն է։ Այնուամենայնիվ, ես վստահ չեմ, որ Զելենսկին համաձայն է դրա հետ»,- ասել է Թրամփը։

Մինչդեռ, Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 7-ի երեկոյան Telegram-ում խոսել է նախորդ օրը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։

«Ամերիկացի բանագնացները տեղյակ են Ուկրաինայի հիմնական դիրքորոշումներից, զրույցը կառուցողական էր, թեև դժվար»,- ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, որոնք ներկայացնում էին ուկրաինական պատվիրակությունը Մայամիի բանակցություններում, կտեղեկացնեն արդյունքների մասին, իսկ ինքը, իր հերթին, նախատեսում է խոսել եվրոպացի առաջնորդների հետ Բրյուսելում և Լոնդոնում կայանալիք հանդիպումների ժամանակ։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը «շատ մոտ է» ստորագրմանը, սակայն դրա ճակատագիրը կախված է երկու հիմնական հարցերի լուծումից՝ Դոնբասի ապագայից և Զապորոժիեի ատոմակայանի հարցով որոշումից։

«Եթե մենք լուծենք այդ երկու հարցերը, կարծում եմ՝ մնացած ամեն ինչ բավականին սահուն կլուծվի»,- նշել է Քելլոգը։

Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանը ներկայում վերահսկում է Ուկրաինայի տարածքի 19,2 տոկոսը, այդ թվում՝ բռնակցված Ղրիմը, ամբողջ Լուգանսկի մարզը, Դոնեցկի մարզի ավելի քան 80 տոկոսը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի մոտավորապես 75 տոկոսը, ինչպես նաև Խարկովի, Սումիի, Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի մարզերի մի մասը։

ԱՄՆ-ի նախնական առաջարկների համաձայն՝ Զապորոժիեի ԱԷԿ-ը կվերագործարկվի  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո, իսկ էլեկտրաէներգիան կբաշխվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի