Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել

Լուրեր

11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
Բոլորը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայել իր առաջին այցի ընթացքում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ նրա Երուսաղեմի նստավայրում։ Կողմերը նախատեսել էին քննարկել տարածաշրջանում պահպանվող լարվածությունը և երկկողմ հարաբերությունների վիճակը, հայտնում է DW-ն։

Մերցը, ժամանելով Իսրայել նախորդ երեկոյան, վստահեցրել էր, որ Գերմանիան շարունակելու է աջակցել Իսրայելին։ Նա ընդգծել էր, որ Իսրայելի աջակցությունը մնում է «Գերմանիայի դաշնային հանրապետության քաղաքականության անփոփոխ հիմնարար բազան»։

Կանցլերը հայտնել է, որ Նեթանյահուի հետ հանդիպմանը մտադիր է պաշտպանել Մերձավոր Արևելքի կարգավորման «երկու անկախ պետությունների»՝ իսրայելական և պաղեստինյան, խաղաղ համատեղ գոյակցության սկզբունքի իրականացումը։ Բացի այդ, նա նախատեսում էր կոչ անել Իսրայելին բարելավել Գազայի հատվածի բնակիչներին տրամադրվող հումանիտար օգնությունը։

Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ Ֆրիդրիխ Մերցը այցելել է Երուսաղեմի Յադ Վաշեմ Հոլոքոստի հուշահամալիրը և այնտեղ վերահաստատել Գերմանիայի երկարաժամկետ պատասխանատվությունը Իսրայելի հանդեպ։

«Այստեղ՝ Յադ Վաշեմում, հատկապես զգացվում է այն անփոփոխ պատմական պատասխանատվությունը, որը կրում է Գերմանիան։ Գերմանիան պետք է պաշտպանի Իսրայելի գոյությունն ու անվտանգությունը։ Դա մեր հարաբերությունների անփոփոխ հիմքն է՝ հավիտյանս»,- գրել է Մերցը՝ այցելուների գրքում։

Նեթանյահուի հետ բանակցություններից հետո Մերցը նախատեսում է հանդիպել ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված նախկին պատանդների, ինչպես նաև սպանված պատանդների հարազատների հետ։