«Ինտեր Մայամին»` MLS-ի չեմպիոն, Բուսկետսն ու Ալբան ավարտեցին կարիերան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

Ամերիկյան «Ինտեր Մայամին» պատմության մեջ առաջին անգամ նվաճել է MLS-ի չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում ամերիկյան ակումբը 3։1 հաշվով առավելության է հասել կանադական «Վանկուվեր Ուայթքեփսի» նկատմամբ։

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիի» կազմում կատարել է 2 գոլային փոխանցում։ 38-ամյա հարձակվողը ճանաչվել է MLS-ի գավաթի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ։ Մեսին նաև նվաճել է կարիերայի 48-րդ տիտղոսը՝ թարմացնելով համաշխարհային ռեկորդը։ Այդ ցուցանիշով երկրորդը բրազիլացի Դանի Ալվեսն է, որն ունի 45 տիտղոս։

Ամերիկյան ակումբի գոլերից մեկը խփել է արգենտինացի հարձակվող Տադեո Ալենդեն՝ սահմանելով MLS-ի մեկ մրցաշրջանի փլեյ-օֆֆի գոլային ռեկորդ։ Դա 26-ամյա ֆուտբոլիստի 9-րդ գոլն էր այս փլեյ-օֆֆում։

«Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում առանց փոխարինման խաղացել են նաև «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան և Սերխիո Բուսկետսը, որոնք անցկացրել են կարիերայի վերջին հանդիպումը։

«Վանկուվերի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։

Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիի» համասեփականատերն անգլիացի անվանի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է, գլխավոր մարզիչը՝ «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Խավիեր Մասկերանոն։