Գնդակները, որ մաշում են, մի խնայե՛ք, առեք, եթե հնարավոր չի, ինձ ասեք, ես կառնեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 13:00
Օգոստոսի 20-ից Վերին Պտղնու հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհը կփակվի
19.08.2026 | 12:51
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը երիտասարդական ԵԱ-ի կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:48
Ակցիա Հայաստանում ԵՄ ներկայացուցչության շենքի առջև. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:25
Կանդազը Ղարաբաղից բերվել է ՀՀ՝ քաղաքացիներին ջարդելու, ծեծելու համար․ Ալեքսանյանը՝ Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:18
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալի տանը խուզարկություն է․ հայտարարվել է «հանցավոր կազմակերպության բացահայտման» գործողության մասին
19.08.2026 | 12:10
Ավտոդպրոցում սովորելը պարտադիր կդառնա // «Ռոսսելխոզնադզոր»-ը ՀՀ-ից զեկույց է ակնկալում․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 12:10
Արման Եղոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:06
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:04
Ալեն Սիմոնյանն առաջին հանդիպումն է ունեցել ԱԽ քարտուղարի պաշտոնում
19.08.2026 | 12:03
Ինչո՞ւ էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ դժվար ժամանակահատվածում ապրում Երևանում․ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:57
Forbes. Ամենաթանկ ֆուտբոլային ակումբներն աշխարհում
19.08.2026 | 11:48
Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել և քննադատել իշխանություններին
19.08.2026 | 11:40
Արծվիկ Մինասյանի՝ ԵՊՀ ամբիոնի վարիչ եղբայրը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանց այցելության շրջանակում եղել է նորակառույց մոդուլային դպրոցում, շրջել մասնաշենքով և ծանոթացել ստեղծված պայմաններին։

Վարչապետը նշել է, որ այս մոդուլային դպրոցները, որոնք նախատեսված են մինչև 144 աշակերտի համար, ունեն կարևոր առաքելություն՝ ծառայել ոչ միայն աշակերտներին, այլև ամբողջ համայնքին։

«Մենք կարևոր ենք համարում, որ այս տարածքները՝ մարզադահլիճը, միջոցառումների սրահը, դասապրոցեսից դուրս ծառայեն համայնքի բնակավայրին։ Ամեն ինչ պետք է լինի հասանելի հանրությանը»,- ընդգծել է Փաշինյանը։

Դիտարկելով դպրոցի մարզադահլիճը՝ վարչապետը շեշտել է, որ դպրոցը առանց մարզադահլիճի չի կարող լիարժեք համարվել, քանի որ սպորտն ու ակտիվ ապրելակերպը կրթության անբաժանելի մասն են։

Տեսնելով լաբորատորիաներն ու համակարգչային սենյակները (այդ թվում՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիան)՝ նա հորդորել է խնայողաբար չմոտենալ գույքին.

«Եթե գնդակը, մարզագույքը կամ աթոռը մաշվում է օգտագործելուց, մենք ուզում ենք, որ մաշվի։ Երբ կմաշվի, նորը կառնենք։ Երեխեքի համար գնդակ մի խնայեք»։

Վարչապետի խոսքով՝ բոլոր նմանատիպ դպրոցներն ապահովված են ֆոտովոլտային կայաններով։ Սա թույլ է տալիս բյուջեով հատկացված միջոցները խնայել էլեկտրաէներգիայի հաշվին, և այդ գումարներն ուղղել դպրոցի այլ կարիքներին՝ օրինակ՝ նոր գնդակներ կամ գույք ձեռք բերելուն։

Դպրոցից հետո Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև վերականգնվող եկեղեցի։ Շինարարները ներկայացրել են աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ տանիքի և զանգակատան աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ եկեղեցու ներքին հարդարումն ու վերջնական տեսքը պատրաստ կլինեն գարնանը՝ Սուրբ Զատիկին ընդառաջ։

Մանրամասները՝ տեսանյութում։