Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
Հայ պաշտպան Հայկ Մուսախանյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Բորիսովի ԲԱՏԷ-ի հետ, հաղորդում է մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։
Հայկ Մուսախանյանն այս տարվա ամռանն է միացել ԲԱՏԷ-ին, որի կազմում Բելառուսի առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։ Հայաստանում Մուսախանյանը խաղացել է «Նոայում» ու «Ալաշկերտում»։