Հայաստանի դեսպանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Լուրեր

29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
Բոլորը

ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ վերագումարված նստաշրջանի ընթացքում Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում․ այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը նախագահելու է հեղինակավոր հանձնաժողովը, որը ՄԱԿ համակարգում թմրամիջոցների հարցերով քաղաքականության մշակման և գլոբալ վերահսկողության գլխավոր մարմինն է: Այն նաև ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի կառավարման մարմիններից է։

Նախագահության ստանձնման կապակցությամբ ունեցած ելույթում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել անդամ պետությունների կողմից Հայաստանին տրված վստահության համար և վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ղեկավարելու Հանձնաժողովի աշխատանքը գործընկերության և համերաշխության սկզբունքներով՝ փոխադարձ հարգանքի և երկխոսության մթնոլորտում:

Դեսպան Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահության ընթացքում Հանձնաժողովը կշարունակի ամրապնդել միջազգային համագործակցությունը թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային կոնվենցիաների շրջանակներում պարտավորությունների կատարման ուղղությամբ, ինչպես նաև կխթանի թմրամիջոցների համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված համապարփակ և ինտեգրված մոտեցումների զարգացումը»,- ասված է հաղորդագրությունում։