Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
Քաղաքականություն
05.12.2025 | 20:20
ՀՀ ՊՆ ուսումնական կենտրոնում անցկացվել է ԶՈւ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում արհեստավարժ սերժանտների կոչումներ են շնորհվել նոր սերժանտներին՝ նրանց հարազատների և սերժանտական երկրորդ սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:

«Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր:

Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են սերժանտական երկրորդ սերնդի զինծառայողները և սերժանտների հարազատները»,- ասված է հաղորդագրությունում։

