Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարի պաշտոնակատարը՝ առաջիկայում սպասվող ներդրումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
02.11.2018 | 13:38Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը համամիտ է վարչապետի և կառավարության այն գնահատականների հետ, որ ներդրողները սպասում են արտահերթ ընտրությունների անցկացմանը: Նախարարի խոսքով՝ ներդրողները դա բառացի չեն ասում, բայց ակնհայտ է, որ սպասում են:
Հարցին՝ ընտրություննից հետո ներդրումային բում կլինի՞, նախարարը պատասխանեց, որ կլինի որոշումների արագացում:
«Համախառն կուտակումը տնտեսության մեջ գնահատվում է, որ 2019 թվականի ընթացքում կաճի 6 տոկոսով, դա նշանակում է, որ մոտավորապես հանրագումարով կհասի 19 տոկոսի: ՀՆԱ-ի նկատմամբ, այո, 19 տոկոս կկազմեն մասնավոր և պետական ներդրումները միասին: Այդտեղից կարող եք հետևություն անել»,- պարզաբանեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում։