BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից

Լուրեր

29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը. ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

BP-ն բանակցություններ է վարում Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղերի օպերատորի իր դերը փոխանցելու հարցով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին Business Media-ին տեղեկացրել է Վրաստանում ընկերության ներկայացուցչությունը։

Ըստ տեղեկությունների՝ BP-ն բանակցություններ է վարում համապատասխան կողմերի հետ խողովակաշարային համակարգի կառավարման փոխանցման վերաբերյալ՝ համաձայն գործող պայմանագրերի։ Բանակցություններում ուշադրության կենտրոնում է Վրաստանում գտնվող Բաքու-Սուփսա խողովակաշարի օբյեկտների փոխանցումը Վրաստանի նավթի և գազի կորպորացիային կամ դրա կողմից նշանակված օպերատորին, ինչպես նաև BTC-ի և Հարավային Կովկասի խողովակաշարի կառավարման և գլխավոր օպերատորի գործառույթների փոխանցումը SOCAR Midstream-ին։

Չնայած Վրաստանի տարածքով անցնող երկու խողովակաշարերի շահագործումից հանելուն՝ BP-ն շարունակում է մնալ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի և Հարավկովկասյան խողովակաշարի բաժնետեր։ Ընկերությունը տիրապետում է ԲԹՋ-ի բաժնետոմսերի 30,1%-ին և Հարավկովկասյան խողովակաշարի 29,99%-ին։

Օպերատորի փոխանցումը նախատեսվում է ավարտել մինչև 2026 թվականի առաջին կեսի ավարտը՝ համապատասխան համաձայնագրի կնքման դեպքում։

Նշվում է, որ օպերատորի փոխանցումը չի վերաբերում Սանգաչալի տերմինալին: Համապատասխան կողմերին օպերատորի փոխանցումից հետո BP-ն կպահպանի Ազերի-Չիրագ-Գյունեշլի, Շահ Դենիզ և Սանգաչալի տերմինալ նախագծերի օպերատորի իրավունքը և կշարունակի մասնակցել որպես բաժնետեր BTC և SCP նախագծերում։

Վրաստանում օպերատորի փոխանցումից հետո BP-ն կանցկացնի գնահատում, որը որոշ ժամանակ կպահանջի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի