Որքան մարդ է ծնվել և մահացել ՀՀ-ում 2024 թվականին

Լուրեր

06.04.2026 | 10:31
Պահանջները խախտած կառուցապատողները պետք է տուգանվեն, սա կոնկրետ հանձնարարական է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 10:26
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 10:25
ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարը. Axios
06.04.2026 | 10:17
Ավինյանը դժգոհեց տրանսպորտի վարչության աշխատանքից. ֆինանսական հաշվետվություն պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 6-ի դրությամբ
06.04.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
06.04.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
Բոլորը

2025 թվականի հունվարի 1-դրությամբ՝ ՀՀ-ում բնակվում է 3 մլն 76,2 հազար մարդ, որը ավելի է 2024-ի տարեսկզբին արձանագրված 2 մլն 989,5 հազար մարդու համեմատ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեում հրապարակված տվյալներից։ 

ՀՀ մշտական բնակչության կազմում, 2025թ. տարեսկզբի դրությամբ, քաղաքային և գյուղական բնակչության մասնաբաժինը կազմել է, համապատասխանաբար, 64,1% և 35,9%: Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության 47,3%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 52,7%-ը՝ կանայք: 2025-ի տարեսկզբի դրությամբ՝ բնակչության միջին տարիքը կազմել է 39,5 տարի, տղամարդկանց և կանանց պարագայում, համապատասխանաբար, 37․4 և 41․4 տարի:

2025-ի տարեսկզբի դրությամբ՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 59,5%-ը կազմել է աշխատունակ տարիքի բնակչությունը (16–62 տարեկան), 19,9%-ը՝ աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 20,6%-ը՝ աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը։ 

2024 թվականին մայրանալու միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմել է 29․2 տարի, առաջին երեխայի ծննդյան ժամանակ՝ 26․2 տարի:

2024-ին արձանագրվել է 33,593 ծնունդ։ Այս ցուցանիշը 2023-ի համեմատ պակասել է 2,672-ով։ 

2024 թվականին արձանագրվել է 25,435 մահվան դեպք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 1,122-ով, կամ 4,6%-ով։ Ընդ որում, քաղաքային բնակչության շրջանում մահացության գործակիցը կազմել է 8,8%, իսկ գյուղականում՝ 7,6%։ Մահերի հիմնական պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդություններն և չարորակ նորագոյացություններից արձանագրված դեպքերը։  

2024 թվականին կյանքի սպասվող միջին տևողությունը ծննդյան պահին տղամարդկանց համար կազմել է 75,1 տարի՝ նախորդ տարվա 74,1-ի համեմատ, իսկ կանանց համար՝ 81,7՝ նախորդ տարվա 81,0-ի համեմատ: Քաղաքային բնակչության կազմում 2024 թվականի ցուցանիշը տղամարդկանց համար կազմել է 74,7, կանանց համար՝ 81,8 տարի, իսկ գյուղական բնակչության կազմում, համապատասխանաբար, 75,4 և 81,4 տարի:

Անի Թամրազյան