Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» առանցքային նշանակությունից

Լուրեր

06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
Բոլորը

«Զանգեզուրի միջանցքը» կենսական նշանակություն ունի ոչ միայն թյուրքական պետությունների, այլև ամբողջ տարածաշրջանի և նույնիսկ աշխարհի համար»։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը Բաքվում կայացած կազմակերպության անդամ երկրների աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարների առաջին հանդիպման շրջանակում։

Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» հին Մետաքսի ճանապարհի առանցքային երթուղիներից մեկն է և թյուրքական պետություններին ուղիղ մուտք է ապահովում դեպի Արևմուտք։

«Այս տեսանկյունից Զանգեզուրի միջանցքը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և թյուրքական աշխարհի, այլև ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Արևմուտքի, Եվրոպայի և նույնիսկ Հայաստանի համար։ Այս համատեքստում ես բարձր եմ գնահատում այս օգոստոսին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը։ Ես սա համարում եմ պատմական քայլ»,- նշել է Օմուրալիևը։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերով որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Դրանցում նշվում է «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան ու ադրբեջանցի պաշտոնյաները, Ադրբեջանի հետ կապված գործիչները շարունակում են «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով նաև ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը ու այդ թեմայով միջոցառումներ կազմակերպել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի