Հեղափոխություն է եղել նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում, և Սփյուռքի նախարարությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր սփյուռքահայի. Մ. Հայրապետյան

Լուրեր

24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
Բոլորը

Նոյեմբերի 2-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակապով հանդիպում սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանի և Հնդկաստանի Դելի քաղաքի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների միջև:

Դելիաբնակ հայերը մեծ ոգևորությամբ էին պատրաստվել հանդիպմանը՝ նշելով, որ սա իրենց համար աննախադեպ իրադարձություն է, և առաջին անգամ է հնարավորություն ընձեռվում տեսակապով խոսել, ներկայացնել իրենց առաջարկները, խնդիրներն ու մտահոգությունները սփյուռքի նախարարությանը: Այս նախաձեռնությունը կարծես թե կոտրեց համայնքում ձևավորված այն մտայնությունը, որ Հայաստանի կառավարության կողմից իրենք մոռացված են և անուշադրության մատնված:

«Աշխարհի որևէ ծայրում, որևէ երկրում, եթե կա անգամ մեկ հայ, ով իր օրակարգում ունի Հայաստանի հետ կապը, հայ լինելու զգացումը, սփյուռքի նախարարությունը պիտի աշխատի նրա հետ և ստեղծի կամուրջ»,-նշեց Մխիթար Հայրապետյանը՝ հավելելով, որ ցավոք սրտի, նախարարության կապը հնդկահայ համայնքի հետ ամրապնդված չէ, և այդ խնդիրը պետք է լուծվի համատեղ ջանքերով: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հեղափոխություն է եղել նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններում, և այս պարագայում սփյուռքի նախարարությունը պետք է ամեն վայրկյան հասանելի լինի յուրաքանչյուր սփյուռքահայի համար: Այս աշխատելաոճը արդյունքի հասնելու գլխավոր միջոց դարձնելով՝ նախարարությունը շուտով կգործարկի իր նոր կայքը, որում առկա հատուկ կոճակի շնորհիվ սփյուռքահայերը աշխարհի յուրաքանչյուր մասից կկարողանան տեսակապ հաստատել համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

«Դուք նշում եք, որ այսպիսի նախաձեռնությունը ձեզ համար աննախադեպ է: Անկեղծ կասեմ՝ սա ինձ համար տխուր փաստի արձանագրում է: Այսպիսի հանդիպումները պետք է սովորական բնույթ կրեն, մենք պիտի մշտական  կապի մեջ լինենք: Խոշոր համայնքների հետ տարվող աշխատանքերին զուգահեռ՝ նախարարությունը սկսել է աշխատել նաև փոքր համայնքերի հետ»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Դելիաբնակ հայերը, ներկայացնելով իրենց գործունեությունն ու առօրյան, նշեցին, որ համայնքը դեռևս կազմակերպված չէ, և ի տարբերություն Կալկաթայի հայ համայնքի, որ հարյուրամյակների պատմություն ունի, Դելիի հայ համայնքը նոր-նոր է ձևավորվում: «Այստեղ մենք ունենք 26 ընտանիք, սակայն դրանց զգալի մասը ձևավորվել է խառնամուսնությունների արդյունքում»,-նշեցին Դելիի հայերը:

Կարճ անդրադարձ կատարելով նաև Կալկաթայի հայերին՝ տեսակապի մասնակիցները պատմեցին, որ ունենալով Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցին և Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը, տարիների ընթացքում Կալկաթայի հայ համայնքը նոսրացել է. այժմ նավահանգստային այս քաղաքում մշտական բնակություն ունեն շուրջ 20 հայեր, սակայն ճեմարանում սովորելու համար աշխարհի տարբեր ծայրերից Կալկաթա ժամանակավորապես հարյուրավոր հայեր են գալիս:

«Դելիում չունենալով հայկական եկեղեցի ու կրթօջախ՝ մեր համայնքը համախմբվելու վայր չունի»,-նշեցին տեղի հայերը: Դելիի հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մկրտչյանն ընդգծեց, որ չնայած այստեղ քիչ թվով հայեր են ապրում, սակայն նրանք հայտնի են իրենց գործունեության բնագավառներում որպես պրոֆեսիոնալներ: «Այս ընթացքում տարաբնույթ միջազգային կոնֆերանսներ ենք կազմակերպել, անդրադարձել ենք Հայոց ցեղասպանության թեմային, այն որոշ չափով ճանաչելի դարձրել Դելիի հասարակության համար»,-նշեց 2015-ից գործող կենտրոնի ղեկավարը: Կենտրոնը կազմակերպել է միջոցառումներ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին, ՀՀ-Հնդկաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին, Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի՝ Երևան կատարած այցի 40-ամյակին, Հայոց ցեղասպանության 100-ամյակին, Ապրիլյան պատերազմին, Մշակութային հարաբերությունների հնդկական խորհրդում (ICCR) կազմակերպել է Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող մեծ ու որակյալ լուսանկարների ցուցահանդես: Համայնքի անդամները կարևորում են նաև ՀՀ դեսպանատան աշխատանքը՝ ի դեմս Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի:

Համայնքի մեկ այլ անդամ Մանե Մկրտչյանը հպարտությամբ է պատմում, որ հենց իր շնորհիվ են հայ դասականների՝ Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Պարույր Սևակի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Շիրազի, Համաստեղի գործերը թարգմանվել և հրատարակվել հնդկերենով: «Այժմ թարգմանում եմ Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմը և տպագրման հարցում ակնկալում եմ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությունը»,-նշեց Նարեն:

Հայհնդկական բարեկամություն ՀԿ-ի փոխնախագահ Ռուզաննա Աշուղյանն ընդգծեց, որ Դելիի հայ համայնքն ընդլայնվում է, և ավելի կանոնավոր ծրագրերի և համայնքը համախմբելու կարիք կա, կարևոր է, որ խառնամուսնություններից ծնված երեխաները նաև հայերեն իմանան և հայ մեծանան: Այս առումով Դելիի հայերը անհրաժեշտություն համարեցին կիրակնօրյա հայկական դպրոցի հիմնումը, քանի որ արդեն 20 դպրոցահասակ երեխա ունեն:

Մխիթար Հայրապետյանը ողջունեց համայնքի՝ հայկական դպրոց հիմնելու գաղափարը և նշեց, որ հետագայում առավել մանրամասն կքննարկեն այն: «Սփյուռքում այսօր բարձր են ուծացման տեմպերը, և մենք վստահ ենք, որ առկա մարտահրավերները միայն համատեղ աշխատանքով կարող են հաղթահարել: Հավատացեք՝ մենք պատրաստ են ձեզ աջակցել: Եթե դուք ցանկանում եք հայ մնալ, ձեր երեխաներին հայ կրթել, ապա մենք լուրջ անելիքներ ունենք: Նախարարությունը սուղ միջոցներ ունի, բայց լի է վճռականությամբ: Ես ձեր դեսպանն եմ ՀՀ կառավարությունում: Մեր ուժերի ներածին չափով կանենք ամեն բան, երբեմն կանենք նույնիսկ անհնարինը»,-շեշտեց սփյուռքի նախարարի պաշտոնակատարը:

Տեսակապի ավարտին քննարկվեցին նաև համայնքի մշակութային կյանքն ակտիվացնելուն ուղղված միջոցառումների սակավությանը, հայ-հնդկական առնչությունների վերաբերյալ հետազոտություններին անռնչվող հարցեր: