Թրամփը ցանկանում է մասնակցել Իրանի նոր առաջնորդի ընտրությանը․ Խամենեիի որդուն չի համարում ընդունելի թեկնածու. Axios

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 5-ին Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի նոր Գերագույն առաջնորդի ընտրության գործընթացին։

«Նրանք [Իրանի իշխանությունները] զուր ժամանակ են վատնում։ Խամենեիի որդին «թեթև քաշային» է։ Ես պետք է մասնակցեմ նշանակմանը, ինչպես Դելսիի [Ռոդրիգես] դեպքում Վենեսուելայում»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ չի ընդունի Իրանի այնպիսի նոր առաջնորդի, որը կշարունակի սպանված Ալի Խամենեիի քաղաքականությունը։ Ըստ Թրամփի՝ նման սցենարը կստիպի Միացյալ Նահանգներին «հինգ տարի անց» կրկին վերադառնալ պատերազմին։

«Խամենեիի որդին ինձ համար անընդունելի է։ Մեզ պետք է մեկը, ով ներդաշնակություն և խաղաղություն կբերի Իրան»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ալի Խամենեիի որդին՝ 56-ամյա Մոջթաբա Խամենեին, համարվում է Իրանի Գերագույն առաջնորդի պաշտոնի հիմնական հավակնորդը, թեև պաշտոնապես Իրանի իշխանությունները դեռ չեն հայտարարել նրա նշանակման մասին։ Մոջթաբա Խամենեին հոգևորական է և երբեք պետական պաշտոններ չի զբաղեցրել։ Axios-ի փոխանցմամբ՝ նա սերտ կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։

Ավելի վաղ՝ մարտի 3-ին, պատասխանելով այն հարցին, թե ով կարող է փոխարինել Ալի Խամենեիին, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այն մարդկանց մեծ մասը, որոնց թեկնածությունը դիտարկում էր ԱՄՆ-ը, զոհվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։