«Սև խաղահրապարակ կբերեմ գլխիդ»․ հին սպառնալիքները նոր զարգացում են ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Բոլորը

«Եթե ամուսին չունես, ուրեմն՝ ոչ բարոյական արարքով կարող ես զբաղվել»․ Վարդուհի Ցոլակյանը պատմում է՝ ահա այսպիսի ձևակերպումներով իրեն թիրախավորել են։ 

Գետք բնակավայրի ֆեյսբուքյան էջով կասկածի տակ են դրել համայնքային զարգացման կենտրոնի ղեկավարի գործունեությունն ու բարի համբավը։ 

«Վարդուհին սևով է շարել Գետք բնակավայրի օրինակելի ընտանիքի տներից մեկի պատերը, նա ո՞նց կարող է նպաստել ինչ-որ բնակավայրի, առավել ևս՝ Գետք բնակավայրի զարգացմանը»,- ասվում է մեկնաբանության դաշտում արված գրառումներից մեկում։

«Գետք Բնակավայր» ֆեյսբուքյան էջը,  ըստ Ցոլակյանի, վարում է վարչական ղեկավար Նարինե Հարությունյանը։ Վարդուհին պատմում է՝ իր և Հարությունյանի հարաբերությունները վաղուց են լարված։

«Ուղղակի քաղաքական միտումներով փոխվեց վարչական ղեկավար։ Այդպիսով, դրանից հետո թիրախավորումը եղել է ծրագրերին ուղղակի իմաստով, այսինքն՝ այն ծրագրերը, որոնք գյուղի համար իրականացնում եմ, ինքը միշտ խոչընդոտել է, չգիտեմ, դժվարություններ է առաջացրել»,- նշում է նա։

Ցոլակյանը դեռևս մեկ տարի առաջվա էկրանապատկերներ է ցույց տալիս։

«Հասա տեղ, հատ-հատ կջարդեմ, սև խաղահրապարակ կբերեմ գլխիդ»,- «Գետք Բնակավայր» ֆեյսբուքյան էջից այսպիսի սպառնալիքներ է ստացել՝ ի պատասխան խաղահրապարակի բացման արարողության հրավերի․ «Ես դիմում եմ ներկայացրել և՛ նախարարություն, և՛ համայնքապետարան։ Համայնքապետարանը դիմումիս պատասխանել էր, որ զգուշացրել են, որ պարտավոր է բնակչի հետ ՀՀ օրենքով, էթիկայի կանոններով վերաբերվել, զգուշացրել էին նաև, որ զգույշ խոսի և անձնական թիրախավորում էդպես չվարկաբեկի։ Դա իրեն էդպես չօգնեց»։

Ցոլակյանի խոսքով՝ օրեր առաջ արված վարկաբեկիչ մեկնաբանությանը նախորդել էին իր կողմից համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի շուրջ քննարկումները, որոնք, ըստ նրա, ակնհայտորեն դուր չեն եկել համայնքի ղեկավարին։

«Ինքը հայտարարություն տեղադրեց, որ ես՝ Գետքի վարչական ղեկավարս, տեղեկություն, կապ չունեմ «Գետքի համայնքային զարգացման կենտրոն» էջի հետ, այն վարվում է Վարդուհի Չոլակյանի կողմից։ Սա ուղղակի իմաստով թիրախավորում է բոլոր այն ծրագրերին, որոնք որ վերաբերվում են Գետքի համայնքի զարգացմանը։ Ինքը խոչընդոտ էսպես հայտարարեց ուղղակի իմաստով»,- նշում է Վարդուհին։

Հենց այս գրառմանն է արձագանքել գյուղի երիտասարդներից մեկը՝ գովասանքի խոսքեր հղելով Ցոլակյանին, ինչին ի պատասխան՝ կոշտ արձագանք է ստացել։ 

«Իմ անձնական կյանքը շատ հարթ չի ընթացել, ես հիմա երեք երեխաներին միայնակ եմ պահում, ամուսին, այսպես ասած, գոյություն չունի, չկա։ էդ արտահայտությունը կարող եմ վերագրել էդ անձնականին, որ շատ օրինակելի ընտանիք էր, ուղղակի ես էի վատ մարդ, էդ օրինակելի ընտանիքը, այսպես ասած, վարկաբեկել եմ»,- ասում է Ցոլակյանը։

Մեկնաբանությունը վրդովեցրել է քաղհասարակության ներկայացուցիչներին։ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ հիմնադիր Կարինե Դավթյանն ընդգծում է՝ ատելության խոսքի, անձնական կյանքի և գաղտնիության իրավունքների կոպիտ խախտում է թույլ տրվել։ 

Կազմակերպությունը նաև հայտարարություն է տարածել․ «Մենք չգրեցինք այն կետը, որ պետք է անձը ներողություն խնդրի հրապարակայնորեն, որովհետև զուտ համարելով, որ մենք դատարան չենք, բայց մենք դիտարկում ենք, իսկապես, քանի որ հանրային է եղել ատելության խոսքը, թիրախավորումը»։

ՀԿ-ն իր հերթին երկու անգամ ֆինանսավորել է Ցոլակյանի՝ համայնքային զարգացման երկու ծրագրերը, որոնք, ըստ ՀԿ հիմնադրի, պատշաճորեն կատարվել են․ «Ակնհայտորեն մենք տեսնում ենք կատարած գործունեությունը, բայց նաև սևացրել և պիտակավորել է արդեն իսկ կատարված գործողությունը, որը զարգացմանն էր ուղղված հենց համայնքի ու համայնքի բնակիչների»։

Ի վերջո, ո՞վ է տնօրինում բնակավայրի ֆեյսբուքյան էջը, արդյո՞ք խնդիր ունի Նարինե Հարությունյանը Վարդուհի Ցոլակյանի հետ, այս հարցերը փորձեցինք ուղղել վարչական ղեկավարին, սակայն նա բավական կոշտ արձագանքեց։

«Պարտավոր չեմ Ձեզ հետ խոսել»,- ասաց նա և հեռախոսն անջատեց։ 

Մեր երկրորդ զանգին պատասխանելով՝ Հարությունյան նշեց, որ հիվանդանոցում է, արձակուրդի մեջ և չի ցանկանում խոսել։ Մեր զանգերին չպատասխանեց նաև Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

Նարինե Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, պաշտոնին նշանակվել է 2024 թվականի փետրվարին՝ չնայած իր նշանակման դեմ բողոքի ակցիաներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան