ՆԱՏՕ-ն Հյուսիսային Եվրոպայի պաշտպանության շտաբը կտեղափոխի ԱՄՆ

Լուրեր

29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը. ՈՒՂԻՂ
29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՆԱՏՕ-ն Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտպանության պլանավորման պատասխանատվությունը Նիդերլանդների Բրյունսում քաղաքում գտնվող իր օպերատիվ շտաբից կփոխանցի ամերիկյան Նորֆոլկում գտնվող հրամանատարություն: Եվրոպայում դաշնակից ուժերի (JFEUR) հրամանատար Ալեքսուս Գրինկևիչի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 5-ին, որի առիթով արարողությունը տեղի կունենա Ֆինլանդիայում:

Նշվում է, որ Նորֆոլկում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանն արդեն իսկ պատասխանատու է Ատլանտյան օվկիանոսի, Արկտիկայի, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Միացյալ Թագավորության անվտանգության համար։

«ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության տեսանկյունից Նորֆոլկը ռազմավարական կամուրջ է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև, որը պաշտպանում է ոչ միայն մեր ծովային հաղորդակցությունները»,- նշել է Գրինկևիչը:

Այնուամենայնիվ, ըստ dpa գործակալության, Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի դաշնակից երկրների պաշտպանության կազմակերպման պատասխանատվությունը կմնա Բրյունսումի կենտրոնակայանին։

Նոյեմբերի 22-ին Նիդերլանդների երկրորդ խոշորագույն օդանավակայանը, որը գտնվում է Էյնդհովենում, երկու ժամով դադարեցրել է գործունեությունը մի քանի անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման պատճառով։ Նախորդ օրը երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զենք է օգտագործվել Էյնդհովենից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ֆոլկել գյուղի ռազմական ավիաբազայի վրա անօդաչու թռչող սարքերը խոցելու համար։ Աշնան սկզբից ի վեր անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ միջադեպեր են տեղի ունեցել նաև այլ եվրոպական երկրների օդանավակայանների ու այլ օբյեկտների վրա: Մասնավորապես, դրանք նկատվել են Գերմանիայում, Դանիայում, Բելգիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և Լեհաստանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի