Մեծ Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային փոխանցել 10,6 միլիարդ դոլարի ռուսական սառեցված ակտիվները

Լուրեր

02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Բոլորը

Մեծ Բրիտանիան պատրաստ է Ուկրաինային փոխանցել 8 միլիարդ ֆունտ սթերլինգի (շուրջ 10,6 միլիարդ դոլար) սառեցված ռուսական ակտիվները, հայտնում է The Times-ը։

«Մեզ անհրաժեշտ է ծրագիր, որը կօգտագործի ռուսական ակտիվները ոչ միայն կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինային աջակցելու, այլև Ռուսաստանին ուժեղ ուղերձ հղելու համար»,- ասել է երկրի ԱԳՆ ղեկավար Իվետ Կուպերը։

Նա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է Մեծ Բրիտանիայի անվտանգության համար «ակտիվ սպառնալիք», գրում է The Insider-ը։

Ռուսական ակտիվներն Ուկրաինային փոխանցումը, ինչպես սպասվում է, կլինի Կիևի համար միջազգային օգնության փաթեթի մի մասը, որը Մեծ Բրիտանիան պատրաստում է Եվրամիության և Կանադայի հետ համատեղ: Ընդհանուր գումարը կարող է հասնել մինչև 130 միլիարդ դոլարի, որը կծածկի Ուկրաինայի ֆինանսական կարիքների ավելի քան երկու երրորդը հաջորդ երկու տարիների համար։

Ակտիվների փոխանցման ճշգրիտ մեխանիզմը դեռևս համաձայնեցված չէ: Ծրագրերը քննարկվել են դեկտեմբերի 3-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հրաժարվել էր երաշխավորել Ուկրաինային տրամադրվող 140 միլիարդ եվրոյի փոխհատուցման վարկը, որը պետք է ապահովվեր բելգիական Euroclear պահոցում սառեցված ռուսական ակտիվներով։ Բելգիայի արտաքին գործերի նախարարը Եվրամիությանը մեղադրել է առաջարկվող ծրագրի բացասական հետևանքները թերագնահատելու մեջ։

Բելգիայի իշխանությունները մտավախություն ունեն, որ եթե Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, և Ռուսաստանը պահանջի իր ակտիվների վերադարձ, դրանք ստիպված կլինեն վերադարձվել կա՛մ Euroclear-ի կապիտալից, կա՛մ անմիջապես Բելգիայի բյուջեից: Սառեցված ակտիվները կազմում են գրեթե Բելգիայի տարեկան բյուջեի համարժեքը, ուստի դրանց վերադարձը կնշանակի երկրի սնանկացում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի