Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար

Լուրեր

29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ հիմանդրամը տեղական կազմակերպությունների հետ մեկնարկում է «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը: Այն այս անգամ ուղղվելու է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը։

«Արդեն 33-րդ անգամ, այն կմիավորի աշխարհասփյուռ հայերին: Այս անգամ վերակառուցվելու է Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վթարված հատվածները: «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը հանրությանն այս տարի նորովի է հանդես եկել: Ավանդական հեռուստամարաթոնի ձևաչափին փոխարինել է հանրային, մշակութային գործիչների մասնակցությամբ հայրենիքի մասին մտորումների ու զրույցների շարքը: Իսկ դրանց ընթացքում ցուցադրվել է մոտիվացիոն երեք տեսաֆիլմ-ուղերձ, որոնք արտահայտում են հիմնադրամի նոր տեսլականը՝ որպես հայերի միավորման և հայրենիքի հավերժության ուղերձ` նկարահանված Սյունիքում և Սպանդարյան ջրանցքի ու ջրամբարի ավազանում:

«Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքն սկիզբ է առնում 2280 մետրից: Ներկայումս, այն մինչև 70% վթարված է, ինչի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից: Աջակցի՛ր Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը։ Օգնի՛ր պահպանել մեր երկրի ջրային պաշարները՝ այսօ՛ր, ո՛չ թե վաղը»,-ասված է տեսաֆիլմերի ուղերձում, որը հատկապես երիտասարդ սերնդի հայրենակիցների շրջանում մեծ աջակցություն է ստացել:

Այս ուղերձին արդեն միացել են տասնյակ կազմակերպություններ և իրենց նվիրաբերությունն են կատարել: Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի համար: 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու և 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում կիրականացվի տնտեսական զարգացման հնարավորությունով հարուստ մարզի էկոհամակարգի համար:

Հատկանշական է, որ արշավի շրջանակում նոյեմբերի վերջին Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է բանկային համակարգի և Հայաստանի խոշոր ձեռնարկատիրությունների ղեկավար կազմերի հետ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակազմի կողմից ներկայացվել են հաշվետու նախագծերը: Սպանդարյան ջրանցքի վերակառուցման ծրագրի կարևորության են անդրադարձել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի արշավի ու Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրի մասին հանրայնացման ուղղությամբ մեծապես աջակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, իսկ արշավի կոնցեպտը և տեսաֆիլմերը նախագծել է «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցական ընկերությունը: Հայաստանի անկախությունից ի վեր Համահայկական հիմնադրամը հայրենիքն ու սփյուռքը միավորող առաջին կազմակերպությունն է, որը յուրաքանչյուր նոյեմբերին միավորել է հայրենակիցներին ամբողջ աշխարհից` կենտրոնացնելու ջանքերը հանուն հայրենիքի վերակառուցման, պահպանման և աջակցության համար:

Հիմնադրամը մշտապես առանձնացնում է ամենաարդիական, հրատապ լուծում պահանջող հարցերը, նախաձեռնում դրանց իրականացմանը, որոնք նպաստում են Հայաստանում կյանքի որակի բարելավմանը: Հիմնադրամը մինչև այժմ ավելի քան 1,5 միլիոն հայերի է միավորել` ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար՝ ներդրնելով 1500-ից ավելի նախագծերում: 2024-ից սկսած հիմնադրամը ծրագրային դրամահավաքներ է իրականացնում` թույլ տալով ապահովել առավելագույն արդյունավետություն, թափանցիկության և հաշվետվողականություն: Այս տարի դրամահավաք-արշավը կտևի մեկ ամիս և արդյունքների հաշվետվությունը կներկայացվի ամփոփումից հետո»,- ասված է հաղորդագրությունում։