Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարեց Մայր Աթոռի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Նշենք, որ միջնորդության քննությունն ու որոշման հրապարակումը տևեց ընդամենը երկու ժամ։

Այս մասին հայտնեց նրա փաստաբաններից Արսեն Բաբայանը։

Նշենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին երեկ Քննչական կոմիտե էին հրավիրել՝ նրան վերագրվող տեսանյութի գործով հարցաքննության, սակայն հարցաքննության ավարտից հետո, երբ արդեն փաստաբանի հետ ցանկացել են դուրս գալ շենքից, նրանց դիմավորել են ԱԱԾ աշխատակիցներն ու հայտնել, որ քննիչի որոշում ունեն հոգևորականին ձերբակալելու վերաբերյալ:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են իրացնելու նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:

Փաստաբան Արսեն Բաբայանը երեկ որոշ մանրամասներ է հայտնել մեղադրանքից, ըստ որի՝ արքեպիսկոպոսին վերագրվող դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Ըստ մեղադրանքի՝ ակցիայի մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Արշակ արքեպիսկոպոսը ինչ-որ մեկին հրահանգել է թմրանյութ գցել նրա ուսապարկը: Երեկ Բաբայանը բարձրաձայնել է այն մասին, որ եթե անգամ հոգևորականը նման արարք կատարած լիներ, նրան չէր կարող դրա համար վերագրվել իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանք, քանի որ հոդվածի վերնագիրն արդեն իսկ վկայում է այն մասին, որ ենթադրյալ արարքի նպատակը ոչ թե թմրամիջոց իրացնելն է, այլ անձին վարկաբեկելը:

 

Արաքս Մամուլյան