Կուբանում ԱԹՍ-ների հարվածները վնասել են նավահանգստի ենթակառուցվածքները, Գրոզնիում` Գրոզնի-Սիթի համալիրի շենքերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 11:44
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Գերմանիային
29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Կրասնոդարի երկրամասում ուկրաինական հարձակման հետևանքով վնասվել է Թեմրյուկի նավահանգստի ենթակառուցվածքը, հայտնել է տարածաշրջանային оպերատիվ շտաբը։ Current time-ի փոխանցմամբ՝ հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների ծառայություններն աշխատում են դեպքի վայրում. տուժածներ չկան, անձնակազմը տարհանվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է տարածաշրջանի վրա մեկ անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Astra-ն, ականատեսների տեսագրությունները վերլուծելով, եզրակացրել է, որ նավահանգստի գազային տերմինալը հրդեհվում է։

Telegram-ի ալիքները նաև Ռամզան Կադիրովի նստավայրից 800 մետր հեռավորության վրա և ԱԴԾ-ի շտաբ-բնակարանի մոտ գտնվող Գրոզնի-Սիթի համալիրի բարձրահարկ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքները պատկերող լուսանկարներ են հրապարակել։

NYISO-ն պնդում է, որ շենքին անօդաչու թռչող սարք է հարվածել: Ուկրաինական Supernova+ մոնիթորինգային ալիքը նույնպես հաղորդել է բարձրահարկ շենքի վրա հարվածի մասին: Ուկրաինական Exilenova+-ի փոխանցմամբ՝ Գրոզնիում, հավանաբար, աշխատել են ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը:

Պաշտոնապես իշխանությունները չեն հաստատել երկնաքերի վրա հարձակումը, սակայն առավոտյան Ռոսավիացիան Գրոզնիի օդանավակայանի գործունեության վրա սահմանափակումներ է մտցրել։

Astra-ն, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդում է, որ Սամարայի մարզի Սիզրան քաղաքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա: Սիզրանի քաղաքապետ Սերգեյ Վոլոդչենկովը հաստատել է քաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը, սակայն որևէ հետևանքների մասին չի հայտնել: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Սամարայի մարզի երկնքում խոցվել է ինը անօդաչու թռչող սարք:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի