Իռլանդիան հետաքննում է Զելենսկիի ինքնաթիռի թռիչքուղու մոտ անհայտ ԱԹՍ-ների թռիչքը

Լուրեր

23.01.2026 | 23:21
Մասկը վերադարձել է մեծ քաղաքականություն և շարունակում է ֆինանսավորել հանրապետականներին. WSJ
23.01.2026 | 23:06
Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ նախարար
23.01.2026 | 22:49
Խորհրդարանում հյուրընկալվել են Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի անդամները
23.01.2026 | 22:33
Մեզ հետ կապ ունի՞, թե՞ ոչ. Ադրբեջանի պատգամավորները վիճել են «ազերի» բառի շուրջ
23.01.2026 | 22:20
ԵՄ-ն հարյուրավոր գեներատորներ կուղարկի Ուկրաինա
23.01.2026 | 22:11
Փաշինյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք. բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր
23.01.2026 | 21:59
Մի շարք շրջաններում ձյուն է և բուք
23.01.2026 | 21:44
Հունվարի 26-ին Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.01.2026 | 21:30
ԲԱՆԱՎԵՃ․ ՀՀ-ն միացավ Թրամփի Խաղաղության խորհրդին․ ի՞նչ հնարավորություններ և ռիսկեր կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 21:14
Ադրբեջանի քաղհասարակության անդամները դիմել են ԵԽԽՎ-ին՝ Բաքվի դեմ քայլեր ձեռնարկելու կոչով
23.01.2026 | 21:13
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը. ԱԳՆ
23.01.2026 | 21:00
Այս օրենքը չի սահմանափակում դիտորդական կազմակերպություններին, այլ սահմանում է քաղաքական չեզոքության պահանջ. Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 20:43
«60 տարեկանին մեր երկրում տեղ չեն տա»․ եվրոպական կարմիր լույս՝ ՀՀ-ում աշխատանքի իրավունքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 20:30
Պաշտոնյաների աշխատավարձը չի՞ բարձրացել․ թվերն ընդդեմ նախարարի. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 20:14
Սաստիկ բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
Բոլորը

Իռլանդիայի կառավարությունը տեղեկություններ է ստացել երկրի օդային տարածքում անհայտ անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին մոտավորապես նույն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Դուբլինում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուկրաինայի նախագահը այս շաբաթվա սկզբին է այցելել Իռլանդիա։

Իռլանդիայի կառավարության աղբյուրները հաստատել են միջադեպը, սակայն երկրի զինված ուժերը հրաժարվել են մեկնաբանել լրատվամիջոցների նախնական հաղորդագրությունները։ Զելենսկիի խորհրդական Դմիտրի Լիտվինը նույնպես հաստատել է անօդաչու թռչող սարքերի մասին հաղորդագրությունները:

«Անվտանգության համար պատասխանատու է ընդունող երկիրը։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ իսկապես եղել են նման անօդաչու թռչող սարքեր, բայց դա չի ազդել այցի վրա կամ որևէ փոփոխություն չի պարտադրել»,- ասել է նա ուկրաինացի լրագրողներին։

Իռլանդական Journal-ն առաջինն էր հաղորդել Դուբլինի մոտակայքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելու մասին։ Հրապարակման համաձայն՝ երկուշաբթի երեկոյան, երբ Զելենսկիի ինքնաթիռը պետք է մոտենար Դուբլինին, չորս անհայտ անօդաչու թռչող սարքեր թռել են նախագահական ինքնաթիռի համար նախատեսված թռիչքուղու ուղղությամբ։ Ըստ պարբերականի՝ խոսքը չորս անօդաչու թռչող սարքի մասին է, որոնք նկարագրվում են որպես «ռազմական տիպի սարքեր»։

Միևնույն ժամանակ, Irish Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ իռլանդական «LÉ William Butler Yeats» ռազմածովային նավը հայտնաբերել է հինգ անօդաչու թռչող սարք, որոնք «թռչում էին Զելենսկիի ինքնաթիռի թռիչքուղու մոտ»։ Երբ նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել, Դուբլինի վրա ոչ թռիչքային գոտի է սահմանվել։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ իշխանությունները դեռևս վստահ չեն անօդաչու թռչող սարքերի ծագման կամ ներկայիս գտնվելու վայրի վերաբերյալ։

«Նրանց թռիչքի հեռավորությունը և օդում մնալու ժամանակը ենթադրում են, որ դրանք բարդ անօդաչու թռչող սարքեր էին, որոնք կառավարվում էին փորձառու օդաչուների կողմից»,- գրել է Irish Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ Journal-ի՝ անօդաչու թռչող սարքերը, հնարավոր է, թռել են Դուբլինից հյուսիս-արևելք գտնվող տարածքից, հնարավոր է՝ Դուբլինի ծոցի հյուսիսային կողմում գտնվող Հաութ Հեդ թերակղզու մոտ։ Իշխանությունները հետաքննում են՝ դրանք արձակվել են ցամաքի՞ց, թե՞ դեռևս չբացահայտված նավից։ Անօդաչու թռչող սարքերը թռել են միացված լույսերով՝ ակնհայտորեն «ցանկանալով նկատվել», հայտնել են Irish Times-ի աղբյուրները։

Դրանից հետո անօդաչուներն ուղղություն են վերցրել դեպի Իռլանդական ծովում տեղակայված իռլանդական ռազմածովային նավը, հաղորդում են տեղական հրատարակությունները։

Journal-ը պնդում է, որ իռլանդական զինվորականները որոշել են չխփել անօդաչու թռչող սարքերը, քանի որ արդյունավետ հակազդեցության միջոցներ չեն ունեցել։

Վերջին ամիսներին մի շարք եվրոպական երկրների իշխանությունները հայտնել են իրենց օդանավակայանների և ռազմական բազաների վրա անօդաչուների հայտնվելու մասին: Նմանատիպ վերջին միջադեպը տեղի է ունեցել Նիդերլանդներում նոյեմբերի 22-ին, երբ անհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Գերմանիայի սահմանի մոտ գտնվող Վոլկել ռազմական բազայի վրա:

Սեպտեմբերին ռուսական Շահեդ անօդաչու թռչող սարքերը թռել էին Լեհաստան՝ Ուկրաինայում թիրախների վրա հարձակման ժամանակ։ Անօդաչուներ նկատվել են նաև շատ երկրներում, այդ թվում՝ Բելգիայում, Գերմանիայում և Լիտվայում։ Որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ կարծում են, որ այս գործողությունների հետևում կանգնած է Ռուսաստանը, սակայն Մոսկվան մշտապես հերքում է իր մասնակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի