ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից ստացված տեղեկության հիման վրա, ոստիկանները անօրինական միգրացիայի դեպք են բացահայտել

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության արտաքին հետաքննությունների բաժնից ստացված տեղեկատվության հիման վրա, քրեական ոստիկաններին հաջողվել է  անօրինական միգրացիա կազմակերպելու  մեխանիզմ բացահայտել։

«Մայրաքաղաքի Սարի թաղի 23-ամյա մի բնակիչ, տեղեկանալով, որ Նոր Նորքի բնակիչ 56-ամյա տղամարդը կազմակերպում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի ստացում, դիմում է նրան։ Տղամարդը, հազար դոլարի դիմաց, կնոջն ուղղորդում է Բելգիա՝ Բրյուսելում գտնվող ԱՄՆ դեսպանատնից վիզա ստանալու։

Կինը մեկնում է, սակայն նոյեմբերի 7-ին մերժված վերադառնում Հայաստան։

Այս անգամ 56-ամյա տղամարդը կնոջն առաջարկում է մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Տրամադրում է փաստաթղթերի փաթեթ, այդ թվում՝ կնոջ աշխատավայրի վերաբերյալ տեղեկանքներ Հայաստանի բանկերից մեկից և «Անգլերենի ուսուցման կենտրոնում» ուսանելու փաստաթուղթ։ Նաև պայմանավորվում են, որ դրական արդյունքի դեպքում կինը տղամարդուն կվճարի 10 հազար դոլար։

Նոյեմբերի 17-ին կինը դիմում է դեսպանատուն՝ ոչ ներգաղթային ուսանողական վիզա ստանալու նպատակով։ Սակայն քրեական ոստիկանները պարզում են, որ փաստաթղթերը կեղծ են, և կինը երբևէ չի աշխատել հիշյալ բանկում։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։ Դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անօրինական միգրացիա կազմակերպելու և կեղծ փաստաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու հատկանիշներով։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։