Ինչու Երևանում 5,5 միլիարդ դրամ ուղեվարձ չի հավաքվել. ուղևորնե՞րն են մեղավոր, թե՞ կառավարումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մայրաքաղաքի ավտոբուսներում շատերը չեն վճարում ու հսկիչներ գրեթե չկան, հենց դա էլ պատճառներից մեկն է, որը հանգեցրել է Երևանի բյուջեի թերհավաքագրման։ Որ դա հնարավոր է՝ համոզվեցինք, երբ առանց խոչընդոտի ու տուգանվելու երթևեկեցինք տարբեր երթուղիներ սպասարկող ավտոբուսներով։

Օրերս Երևանի քաղաքապետարանը Կառավարության պահուստային ֆոնդից 3 միլիարդ դրամ ստացավ․ պատճառն այն է, որ Երևան քաղաքի բյուջեում թերհավաքագրումներ կան, որը մեծ մասամբ վերաբերում է հանրային տրանսպորտի ուղեվարձերին։ Գործադիրի տրամադրած գումարով քաղաքապետարանը 45 տրոլեյբուս կգնի։

Իսկ ինչո՞ւ են Երևան քաղաքի բյուջեում թերհավաքագրումներ․ փետրվարից տրանսպորտից օգտվելու մեկ ուղևորության արժեքը դարձավ 150 դրամ․ թանկացմանը զուգահեռ՝ ընդդիմադիր գործիչները, հիմնականում՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր թիմով, բոյկոտի նախաձեռնություններ սկսեցին։ Քաղաքային իշխանության խոսքով՝ սա է տրոլեյբուսների գնման գործընթացի ձախողման պատճառը։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հակադարձում է՝ թերհավաքագրումների պատճառը ոչ թե իրենց բոյկոտն է, այլ վատ կառավարումը։

Ամռանը քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հանրային տրանսպորտի ուղեվարձի թերհավաքագրումներով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել տարեսկզբին խոստացված 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը։ Բացի օրերս հատկացված 3 միլիարդ դրամից՝ բոլորովին վերջերս գործադիրը Երևան համայնքին ավելի քան 2 մլրդ դրամ հատկացրեց՝ 45 տրոլեյբուս գնելու և բազմաբնակարան շենքերի 104 հին վերելակ փոխարինելու համար։ Ստացվում է՝ գործադիրը տրոլեյբուսների գնման համար արդեն ավելի քան 5 միլիարդ դրամ է հատկացրել քաղաքապետարանին։ Factor․am-ի ուսումնասիրության համաձայն՝ տրոլեյբուսների համար, ընդհանուր առմամբ, պետք է վճարվի 4 մլրդ 326 մլն դրամ․ յուրաքանչյուրի արժեքը 96 մլն դրամ է։ 

Ուղեվարձի թանկացումից ամիսներ անց քաղաքապետարանը սկսեց տուգանել չվճարող քաղաքացիներին։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ասում է՝ չի կարող յուրաքանչյուր ավտոբուսի մեջ լինել տուգանելու գործառույթ ունեցող հսկիչ, բայց վստահեցնում է՝ գործընթացը կանգ չի առել, պարզապես սկզբում լուսաբանում էին, հիմա՝ ոչ։ Գալջյանն ընդունում է՝ հիմա էլ կան չվճարող քաղաքացիներ, սակայն նրանք, ավագանու անդամի պնդմամբ, փոքր թիվ են կազմում։

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ օգոստոսի 19-ից, այսինքն՝ տուգանքների կիրառման սկզբից մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, տուգանքի 1180 որոշում է կազմվել։ 860 ուղևոր տոմս չի ունեցել, 91-ն այլ անձի արտոնության տոմսով է երթևեկել, 229 ուղևոր տոմս ունեցել է, բայց չի վճարել, այսինքն՝ այն չի մոտեցրել վալիդատորին։ 

2025 թվականի բյուջեով նախատեսվում էր, որ տրանսպորտի ուղեվարձերի եկամտից ստացված միջոցները պետք է լինեին 21 միլիարդ 303 միլիոն 814 հազար դրամ, բայց նոյեմբերի 4-ի դրությամբ՝ փաստացի հավաքագրվել է 12 միլիարդ 806 միլիոն 901 հազար դրամ․ այսինքն՝ թերհավաքագրումը 5,5 միլիարդ դրամ է կազմում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան